Կարող եմ ապացուցել ռուսական ընկերությունների ու ՊՆ պաշտոնյաների ուղիղ հանցակցությունը․ Բաբաջանյան

Պատերազմում պարտությունից հետո սկսել եմ խորապես ուսումնասիրել բազմաթիվ ապացույցներ, որոնք վեր են հանում ՀՀ պաշտանական գերատեսչության ամենաբարձր օղակներում կանգնած նախկին պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները։ Մի քանի անգամ ավելի թանկ գնով ձեռք բերված ժամկետանց սպառազինության գործում Պատրոն Դավոն ունեցել է բարձրաստիճան պաշտոնյա հանցակիցներ։

 

Նամակագրական կապերով կարող եմ ապացուցել սպառազինություն պատակարարող ռուսական ընկերությունների և ՀՀ ՊՆ ամենաբարձր պաշտոնյաների ուղիղ հանցակցությունը բազմաթիվ դրվագներով։ Հույս ունեմ, որ այդ մարդիկ այսօր թիկնազորով շրջելու փոխարեն կբացահայտեն իրենց հանցանքը և գործած աններելի հանցագործության համար զղջման տեքստով հանդես կգան։

 

Եթե Պատրոն Դավոյի դեմ մեղադրանքը հաստատվեց դատարանի կողմից, ուրեմն իշխանությունը պիտի իմանա, որ նա միայնակ չէր կարող գործել ու արագ կերպով պետք է հայտնաբերի նրա հետ ուղիղ կապի մեջ գտնվող հանցակից պաշտոնյաներին։

Մինչև վերջին րոպեն Պատրոն Դավոն իր շրջապատին հավաստիացնում էր, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում՝ ում որ պետք է տեսել է, հարցերը լուծել է։

Դիմում եմ ՀՀ վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին, պատասխանատու մյուս մարմիններին․․․

Եթե այս սրիկան ազատ արձակվեց նախնական կալանքից, իսկ նրա հանցակից ՊՆ բարձրաստիճան նախկին պաշտոնյաները ճողոպրեցին երկրից, մեր ժողովուրդը ոչ մեկիդ չի ներելու։ Ներում չի լինելու․․․

Արման Բաբաջանյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *