Կարեն Սերոբի Դեմիրճյան, հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ,ՀՀ Ազգային ժողովի նախագահ , Հայաստանի Ազգային հերոս ։

Կենսագրություն

Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։

1949-1954 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետու ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։

1961 թվականին՝

Աշխատանքային գործունեություն

 

  • 1954թ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում` կոնստրուկտորական խմբի ղեկավարը:
  • Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի ավագ վարպետ, այնուհետև՝ ինժեներ-տեխնոլոգ, ձուլման արտադրամասի պետ:
  • 1966-1972թթ.՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար:
  • 1974-1989թթ.՝ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր:
  • 1967-1989թթ.՝ ՀԽԱՀ ԳԽ պատգամավոր:
  • 1974-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար:
  • 1999թ.` ՀՀ Աժ նախագահ:
  • 1991թ.՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր-տնօրեն:
  • 1998թ.՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հիմնադիր:
  • 1999թ.` ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Վ.Զ. Սարգսյանի հետ):
  • 1999թ.՝ Հայաստանի անկախ հանրապետության խոսնակ:  

Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ»

և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը,

Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա–Սևան ջրատարը,

«Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը,

Մասիս–Նուռնուս և Աղստաֆա–Իջևան–Հրազդան–Սևան–Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ

1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից

Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի

ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը,

1980 թվականին կանխվել է Բաքու–Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝

Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի–Քաջարան ավտոմայրուղին,

Գորիս–Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։

""

 
Կարեն Դեմիրճյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։։ 1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։

Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։

Հրապարակումներ մամուլում

  • Պատմության այս օրը — Կարեն Դեմիրճյան:
  • Կարեն Դեմիրճյան:
  • Օրհնյալ լինի ծնունդդ:
  • Կարեն Դեմիրճյան-80. «Հաջող սերունդների համար Կարեն Սերոբիչը թող լինի վարակիչ օրինակ»:

Մատենագիտություն

  • Դեմիրճյան Կ. Ս., Կուսակցության հոյակապ կանխագծումների իրականացման առաջին գծում, Ճառ ՀԼԿԵՄ 60-ամյակին և ՀԼԿԵՄ-ին Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան հանձնելուն նվիրված հանդիսավոր նիստում, Երևան 1982:
  • Դեմիրճյան Կ. Ս.,Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հաշվետու զեկուցումը Հայաստանի կոմունիստական կուսակցության XXVI համագումարին, Երևան, 1976:
  • Դեմիրճյան Կ. Ս., Հոկտեմբերի լուսաշող ճանապարհով, Երևան, 1981:
  • Դեմիրճյան Կ. Ս., Սովետական Հայաստան = Советская Армени, Երևան , 1980 (համահեղինակ):
  • Դեմիրճյան Կ. Ս., ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի հաշվետվությունը Հայաստանի կոմունիստական կուսակցության XXVII համագումարին, Երևան, 1981:
  • Демирчян К. С., Советская Армения, Москва, 1980.
  • Демирчян К. С., Отчетный доклад Центрального Комитета Коммунистической партии Армении XXVI съезду КПА, Ереван, 1976. 

Պարգևներ

  • Լենինի երկու շքանշաններ
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք շքանշաններ
  • Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշան
  • Միութենական և այլ երկրների կառավարական պարգևներ
  • Հայաստանի Ազգային Հերոս (հետմահու)
  • Հայրենիքի շքանշան (27.12.1999)

 

Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը,

Երևանի թիվ 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում։ 2004 թվականից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը

"Картинки

"Картинки

"Картинки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության

եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում

Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է ՀԱՅՐԵՆԻՔ շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:


1. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
 
2. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ 
3. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԼԵՔ ԹԱԳՎՈՐԻ 
4. ԳՈՐԳԻՍՅԱՆ ՄՈՎՍԵՍ ԳԵՎՈՐԳԻ 
5. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵՂԱԶՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ 
6. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄՈՆԹԵ ՉԱՐԼԶԻ 
7. ԿՐՊԵՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԺՈՐԺԻԿԻ 
8. ԱՅՎԱԶՅԱՆ ՎԻՏՅԱ ՎՈՐՈՇԻ 
9. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՋԻՎԱՆ ԶԱՎԵՆԻ 
10. ՊՈՂՈՍՅԱՆ ՅՈՒՐԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ 
11. ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻ 
12. ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԶԱՎԵՆԻ 
13. ՔՐՔՈՐՅԱՆ ՔԸՐՔ 
14. ԱԶՆԱՎՈՒՐ ՇԱՌԼ 
15. ՌԻԺԿՈՎ ՆԻԿՈԼԱՅ ԻՎԱՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *