Սիրում եմ շփվել մարդկանց հետ, հաղորդակից լինել նոր գաղափարների, կարդում և գրում եմ: Ես ամենաշատը կյանքում գնահատում եմ իսկական սերը և ընկերությունը, առանց որոնց աշխարհը զրկված կլիներ լույսից: Լավ ընկերը պատասխանատվությամբ է վերաբերվում իր ընկերոջը և անկեղծորեն հետաքրքրվում է նրանով։ Այս կյանքում իրական ընկերներ շատ քիչ են լինում, բայց այնուամենայնիվ լինում են:
Իրոք, մեր կյանքը գորշ ու անիմաստ կլիներ առանց ընկերների: Ես շատ ուրախ եմ, որ կյանքը ինձ հնարավորություն է տվել ունենալ իրական ընկերներ: Ինչ խոսք, դա պետք է երկկողմանի լինի, և դրա համար անձնազոհություն և մեծ ջանքեր են պահանջվում։ Ահա այսպիսի սիրո արժեքներով է օժտված՝ »Հայ Արվեստի Տուն, գրական մեղեդիներ» գրական-երաժշտական երգիծական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ ՄԵԼՍԻԴԱ ՀԱԿՈՒՆՑԸ: Ներկայումս ժամանակակից տեխնիկայի միջոցով հնարավոր է սոցիալական ցանցերում ձեռք բերել հարյուրավոր և նույնիսկ հազարավոր «ընկերներ»՝ ընդամենը նրանց անուններն ավելացնելով ընկերների ցուցակում։ Իսկ նման «ընկերությանը» վերջ դնելու համար կարելի է պարզապես այդ մարդու անունը հանել ընկերների ցուցակից։ Թեև այսօր մարդիկ ավելի շատ են շփվում սոցիալական ցանցերի միջոցով, բայց իսկական ընկերներ քիչ ունեն։ Իսկական ընկերության մեջ կարևոր է նվիրվածությունը։ «Այսօրվա աշխարհը եսասիրություն է խրախուսում։ Ուստի մարդկանց շատ է դուր գալիս, երբ անկեղծորեն հետաքրքրվում են իրենցով և փոխարենը՝ ոչինչ չեն ակնկալում»։
Հիշե’ք, իսկական ընկերները հավերժ են, ամբողջ կյանքի համար:Լավ ընկերությունը ամենաթանկ բանն է աշխարհում: Ուզում եմ ասել իմ բոլոր իրական ընկերներին, որ ես ձեզ շատ եմ սիրում:
Շնորհակալ եմ ձեզ ,որ կաք, որ իմ կողքին եք: Ես երջանիկ եմ, որ ունեմ ձեզ պես ընկերներ: