Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը նախ ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել, որ ինքը չի սպանել տղային։ Պատրաստ է հանձնվել իրավապահներին, միայն թե ապահովեն վերջինիս անվտանգությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարգանդա քաղաքում «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել։ Ոստիկանության աշխատակիցների անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Մալխասյան Թորգոմը, Մալխասյան Սոխակը և Նադիրբեկով Քաիրը։ Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ Ղազախական հեռուստաընկերության աշխատակիցները բացահայտել էին, որ դեպքն իրականում եղել է ադրբեջանցիների մասնակցությամբ , և սպանողը ոչ թե հայն է եղել ի սկզբանե , այլ եղել է ադրբեջանցի: Ադրբեջանցիները մեծ ջանքեր են ներդրել , որ փոփոխվի այն հայ — ղազախական վիճաբանության :