Կանանց եւ աղջիկների տոնը՝ մարտի 8-ը, շնորհավորեք զինհաշմանդամների ձեռքով պատրաստված բացիկներով:

Դրանք գնելով՝ քաղաքացիներն իրենց ներդրումը կունենան «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» հիմնման գործում: Շատ հայտնիներ արդեն միացել են նախաձեռնությանը:

Փոքրիկ սենյակում գույների եւ էմոցիաների պակաս չկա: Նպատակն էլ մեկն է՝ նույն այդ վառ գույներով զինհաշմանդամների կյանքը լցնելը: Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաներն իրենց հյուր եկած մտավորականներին օգնում են բազմազան պատկերներ հանձնել թղթին: Արդյունքում ստացվում են մարտիության յուրօրինակ բացիկներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Զինհաշմանդամների համար վերականգնողական բուժման կենտրոնի բացմանը:

Հեղինակ՝ Անի Ռափյան yerkirmedia.am

Մանրամասները՝ տեսանյութում

 

 
 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *