Կայացել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի խաղարկությունը. հայտնի է միլիոնատիրոջ անունը (լուսանկարներ)

Այսօր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել է «Սուպեր փաթեթ» խաղարկություն, որի արդյունքում 1590 մասնակիցներից 36-ը ստացել են տարբեր նվերներ:

"" 

 «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   խաղարկությանը մասնակցել  են  այն  անձինք, ովքեր 2017 թվականի հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի  15-ն   ընկած ժամանակահատվածում  իրենց  հեռախոսներում  ակտիվացրել  են   «Սուպեր» փաթեթը *222*1# հրահանգով, որն  ներառում է 10 րոպե ներցանցային խոսելաժամանակ 1 օրվա ընթացքում. փաթեթի ակտիվացման արժեքը կազմում էր 200 ՀՀ դրամ, որն  էլ   հնարավոր էր ակտիվացնել օրական մեկ անգամ:

""

«Սուպեր  փաթեթ» խաղարկությունն  ընթանում  էր  հետևյալ կերպ՝  3  առանձին  տարրաներից  հերթականությամբ  հանված  տառերի և թվերի միջոցով  կազմվում  էր  հաղթողի  կոդը՝ օրինակ  «10-ը-14», ի  դեպ    սա   1  մլն   հաղթողի  խաղարկային տոմսի կոդն  էր: Կոդին    համապատասխանող  հեռախոսահամարին  կատարվել  է  զանգ՝  բաժանորդին   տեղեկացնելու  հաղթանակի  մասին: Զանգին  2  անգամ  չպատասխանելու  դեպքում  ընտրվում  էր  մեկ  այլ  կոդ՝  նույն  եղանակով:

""

Խաղարկությանը՝    կանխավճարային բաժանորդներին հնարավորություն   է  տրվել շահել մեկ միլիոն (1.000.000) ՀՀ դրամ, ինչպես նաև 30 հատ 500 ներցանցային րոպե 1 ամիս վավերականության ժամկետով և 5 հատ ոսկե կարգավիճակի հեռախոսահամար՝ 500 ներցանցային րոպեով՝ 1 ամիս վավերականության ժամկետով:

Կանխավճարային հեռախոսահամարին տրամադրված 500.000 ՀՀ դրամը վավեր է 6 ամիս ժամկետով և այն հնարավոր է օգտագործել ցանկացած կանխավճարային ծառայության համար:

""

Տեղեկացնենք, որ   1.000.000  ՀՀ  դրամ շահումը  ստացել  է  Ստեփանակերտի  բնակչուհի  Էլեոնորա   Հակոբյանը, ում այս մասին տեղեկացրել են հեռախոսով: Ամենախոշոր շահողը   մեզ  հետ   զրույցի   ժամանակ   ասել  է,  որ   չի  կարողանում  հավատալ  այն  իրականությանը, որ  հենց  ինքն  է   շահել   1  հատ  1  մլն  դրամը:

""

«Առաջին  անգամ  եմ  մասնակցում   նման  խաղարկության:  Անկեղծ  ասած   չէի  հավատում, որ    կհաղթեմ:  Շատ  ուրախ  եմ, որ  «Ղարաբաղ Տելեկոմ»-ը  կազմակերպում  է  նման   խաղարկություններ:  Գումարը   պետք  է  ստանամ  սեպտեմբերի  19-ին, բայց  այս  պահին  դեռ  չեմ  պլանավորել   թե  ինչպես  եմ  ծախսելու»,-նշել  է  Է. Հակոբյանը:

Նշենք,  որ   շահողը   1.000.000 ՀՀ դրամը կստանա հետևյալ տեսքով՝ 500.000 ՀՀ դրամ կանխիկ  և 500.000 ՀՀ դրամն  էլ   բաժանորդի կողմից կփոխանցվի   ցանկացած կանխավճարային հեռախոսահամարի հաշվին:

Խաղարկության մասնակիցների ցանկը,  այսօր՝   սեպտեմբերի 15-ին տեղադրվելու  է   «Ղարաբաղ Տելեկոմ»-ի պաշտոնական կայքէջում, իսկ   մրցանակները  տրամադրվելու են  սեպտեմբերի  19-ին.  հաղթողները   պետք  է   «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխամասային  գրասենյակ  ներկայանան   անձնագրով  և    սոցիալական  քարտով:

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *