ԵՐԱԶԱՆՔԻ ԹևԻՆ
Քեզանից հետո
Լուսեղեն կյանքս
Փոխվեց երազի:
Գնացիր անդարձ
Փակելով դուռը
Երջանիկ սրտիս:
Անցար մի անտես
Խուլ ու մութ ճամփով`
Հետ չնայեցիր:
Անգամ չասեցիր,
Որ ինձ կսպասես
Մոլորված ճամփիդ:
Գիշերն ինձ համար
Դարձել է փոքրիկ
Դրախտ հեքիաթի:
Ես աստղերի մեջ
Վառում եմ հանգած
Սերն իմ երազի:
Խնդրում եմ լուսնին,
Որ սոնատ երգի
Մեր զույգի մասին:
Որ իրար գրկած
Մեր տանգոն պարենք
Երկնքի ուսին:
Երազանքն իրավ
Երջանկություն է
Փռում երազին:
Ժպիտն է շողում
Անգամ արցունքից
Խեղդված աչքերին:
Ծփում է հոգին
Խինդով լի ծովում,
Էլ չի հառաչում:
Ու սերն ինչպես ճայ
Ճախրում է հպարտ
Կապույտ լազուրում:
Թող հավերժ ապրի
Իմ երազանքի լուրթ
Բարի փերին:
Որ իմ աչքերում
Հավերժ շողշողա
Սիրուս լույսն անգին:
Թող ամեն գիշեր
Լուսնի սոնատը
Հնչի իմ սրտին:
Թեկուզ երազում
Երջանիկ զգամ
Իմ սիրո կողքին…
Էմմա Գրիգորյան
 
Այսպես ապրում ենք
Դաժան անողոք,
Չենք գնահատում
Կյանքը մարդկային,
Կռվում ու ծեծկվում
Իրար ենք մորթում,
Տաք գլխով հզոր
Առյուծ ձևանում:
Ինչ ? ենք իրար դեմ
Զուր թշնամանում
Դրկից թշնամու
Ծիծաղն ենք շարժում,
Մենք իրար ուտենք
Թշնամին շահի ?
Հայիս սուրբ հողին
Գա ու տեր կանգնի…
Դե ուշքի եկե’ք
Նոյան հետնորդներ,
Սուրբ հողիս վկա
Տեր-տնօրեններ,
Բա’վ է լսում եք ?
Բա’վ է հերոսվենք
Եկե’ք համերաշխ
Երկիր կառուցենք…
 
Սի’րտ իմ, ի՞նչ եղավ,
Քեզ ի՞նչ պատահեց,
Զարկերդ ինչու՞
Հանկարծ դանդաղեց:
Քո բեռից տքնած
Ուժերդ հատեց,
Ժամանակի հետ
Հույսերդ մարեց:
Լցվել է ներսդ
Փակվել դռներդ,
Լերդել արյունդ
Քարացել բեռդ…
Դարձել ես հմուտ
Դերձակի բարձիկ,
Հազար ասեղ են
Շարվել իրանիդ:
Սակայն անցքերից
Արյուն չի կաթում,
Թողած հետքերից
Ցավդ չի հոսում…
Լռել ես ուզու՞մ`
Լռի’ր սիրելիս,
Մենակ թե այսպես
Էլ մի’ տանջիր ինձ:
Որքան ցավեր ես
Տեսել վշտատանջ,
Բայց դիմացել ես
Վեհությամբ արի:
Հաղթահարել ես
Ցավեր ու դավեր,
Հիմա ինչ եղավ
Լուռ ես տնավեր….
Ուզում ես լքել
Ինձ ու հեռանալ
Հեռացի’ր, գնա’
Քեզ բարի ճամփա:
Ողջ տառապանքիս
Դու իմ խենթ վկա,
Իմ խեղճ տնավեր
Իմ խեղճ բնավեր:
Ինձ քո մեջ կրել
Է’լ… անկարող ես,
Լռի’ր և քեզ հետ
Ինձ էլ լռեցրու…
13-01-2017թ....
 
Նկարդ գրկել ու քար եմ կտրել
Աչքերս խռով բողոքում են քեզ
Իմ լքված սրտին մի դարման չունես
Խոսի’ր, որ ցավս մի քիչ մեղմանա:
Ես մրսում եմ իմ մենավոր ցրտից
Դողս ցնցում է հոգիս նրբազգաց
Ջերմում եմ ես քո անխոս բառերից
Հավերժի ճամփիդ մութ և մոլորված:
Իմ ցավոտ սրտին կծուն ու աղին
Այնքան շաղ տվին արնոտ վերքերիս,
Որ չդիմացավ իմ անմեղ հոգին,
Տիրոջ գիրկն ընկա հոգիս բուժելու:
Տեր ի’մ, օրհնիր որ ինձ վերագտնեմ
Օջախիս ծուխը միշտ վառման պահեմ
Շուրջս բոլորիր ծառիս ճյուղերին
Որ հոգիս ծաղկի նրանց թանկ սիրով..
 

.Ատե՞լ, իսկ ինչի՞ համար
Երբ սիրտս ներման
Կառուցվածք ունի,
Ողջ բջիջները՝
ներման մասնիկ են,
Ասացե՛ք, ինչպե՞ս
Իմ սիրտը ատի, երբ
Ներող սրտիս մեջ
Սերեր են բարի,
Ատել չգիտեմ,
Չե՛մ էլ սովորի,
Բայց խռովկան եմ
Դա չեմ թաքցնի,
Ու դա էլ կարծես
Լավ չի ստացվում,
Շուտ եմ հաշտվում,
Ներումս բաշխում,
Բայց հիասթափվելով
Ես ինձ եմ տանջում․․․
Իմ սիրո դիմաց
Ինչու՞ եք դավում….
11-01-2017թ
 
ԸՆԿԵՐԸ
Ինչ իմանաս ընկերդ ով է
Մինչ հետը գործ չունենաս
Քո արշինը դու քեզ պահիր,
Որ նա իր չափն իմանա:
Սիրտդ ամուր սեղմիր կրծքիդ
Բաժանելով մի գնա
Անսիրտ մարդիկ այն կկոտրեն
Ձեռքդ կտան անխնա:
Կուզես մաքուր աղբյուր դարձիր
Ջրիր ծարաված հոգին
Չարն իր օձի թույնին խառնած
Կկասկածի քո’ ջրին:
Օջախիդ մեջ հարգես, պատվես
Թանկ կենացդ կխմի,
Մեկ ուրիշի սեղան հացին
Քեզ մի գավաթ չի մեկնի:
Բայց կա ընկեր, որ առանց քեզ
Մի քայլ անգամ չի անի
Ցավիդ արցունքն առած աչքին
Քուն չի բերի իր բարձին:
Կուրախանա քո ժպիտով,
Խորհուրդ կտա շատ բարի,
Որ քո կյանքի անկեղծ ոտքը
Երբեք չառնի սուր քարի:
Ընկեր ունեմ` գանձ է, ոսկի
Կյանքս նրան մատաղ լինի,
Աչքով չտա հանկարծ չարը
Լավ ընկերն է ի’մ աշխարհը…
 
 
Երգի՜ր, ի’մ դուդուկ
Ցավն հայոց ազգիս,
Քո նուրբ մեղեդին
Դարմանն է սրտիս:
Երգի՜ր ինձ օրօր,
Որ լացս մեղմես
Քո քաղցր ձայնով
Աչքիս քուն բերես:
Երգի՜ր ի’մ դուդուկ
Երգն իմ պապերի,
Դլե յամանը
էրգրիս հուշերի:
Մեր Ղարսն ու Վանը,
Մուշն ու Սասունը
Մնացին անտեր,
Պիղծ շներին կեր:
Մեկ դար բոլորեց
Նենգ թուրքի ջարդից,
Ոչինչ չփոխվեց
Աշխարհի ձեռքից:
Պապիս արցունքը
Սառած աչքերին
Անցավ գերեզման
Կարոտը սրտին:
Երգի՜ր, ի’մ դուդուկ
Կարոտիս տենչը,
Թո’ղ, որ փարատվեն
Վերքիս ցավերը:
Երգի՜ր, դե’ երգի’ր,
Սուրբ ծիրանենուց
Դու հոգի առած
Հայածին գործիք:
Երգի՜ր, ի’մ դուդուկ
Սիրո երգն անուշ,
Որ բախտը դաժան
Կոտրեց սիրտ քնքուշ:
Թե ինչպես սիրող
Սրտեր բաժանեց,
Իր սիրած յարին
Կարոտով թողեց:
Երգի՜ր, ի’մ դուդուկ,
Երբեք մի’ լռիր,
Ա’ռ քո երգի մեջ
Հոգիս բարուրիր:
Հայոց աշխարհիս
Անունն հռչակող
Դու փոքրիկ հրաշք
Մի’ լռիր, երգի՜ր:
Քո քաղցրահնչյուն
Երգով հոգեցունց
Դու հավերժ երգի՜ր,
Որ աշխարհը ցնծա,
Քո’ ծիրանենուց…
24-03-2004թ.
 
 հեղինակ `Էմմա Գրիգորյան