Ծանր վիրավորումներից հետո ողջ մնացած Վալերի Իվանի Մեհրաբյանը

Հավատում ենք քեզ, մենք հաղթեցինք հավատքով ,համբերությամբ և բարությամբ;Եթե զինվորը կռվում է ի՛ր հողերի համար և պաշտպանում ի՛ր երկիրը՝ արդար է նրա կռիվն ու հաղթանակը՝ անխուսափելի…
1-ին գումարտակի շտաբի պետ 28-ամյա Վալերի Մեհրաբյան ծանր վիրավորումեր էր ստացել, արցախյան Թալիշ գյուղի պաշտպանության ընթացքում , բեկորային վիրավորում է ստացել պարանոցի շրջանում իսկ ապրիլի 4-ի լուսադեմին, հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին «ռացիայով» լսել է, որ թշնամին շարունակում է առաջ շարժվել, մեքենայից փախչում է եւ գնում դիրքերը և ստանում երկրորդ ծանր վիրավորում վիրավոր զինծառայողին փրկելիս ;Մարտակերտի հոսպիտալում նրան վիրահատել են , կարել պայթած արկից վնասված լյարդը, ինչից հետո նրան տեղափոխել են Ստեփանակերտ եւ ճանապարհին նա սրտի կանգ է ունեցել ազգականների խոսքով` մինչեւ 12 րոպե: Սակայն բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան եւ ծանր վիճակում հասցնել մինչեւ Ստեփանակերտ, իսկ հետո` տեղափոխել Երեւան Վալերին երկար ժամանակ կոմայում է եղել. վերակենդացման բաժանմունքում ; նրա գլխում հսկայական հեմատոմա է եղել,վիրահատել են «Էրեբունիի» նյարդավիրաբույժները;
Մեհրաբյանը կոմայից դուրս է եկել իր ծննդյան օրը Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բժիշկներին ,որոնց պայքարի շնորհիվ այսօր նա մեզ հետ է;
Վալերին Ստեփանակերտից է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա; Մարտական ծառայության մեդալակիր է, բազում զորավարժություններում լավագույն արդյունք արձանագրած զինվորական: Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը…

 

""

""

#ArmdayGyumri `Սոուսաննա իսահակյան 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *