Ծածանվեց 24մ եռագույն դրոշը Մովսես Գեորգիսյանի կիսանդրու մոտ

 

«Եռագույնը միասնության կամուրջ » ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը նախագահ Մուշեղ Գասպարյանի նախաձեռնությամբ և Մովսես Գեորգիսյանի անվան թիվ 158 դպրոցի տնօրեն՝Ղալեչյանի ,ուսուցիչների և աշակերտների հետ միասին ծածանեցին եռագույնը դպրոցում օրհներգի հնչյունների ներքո,խոսքերի և բառերի հեղինակն է դպրոցի երաժշտության ուսուցիչ՝Մուշեղ Գասպարյանը :Այնուհետև երթով ուղղվեցին դեպի Մովսես Գորգիսյանի կիսանդրու մոտ ,որը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում, քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան:Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել՝ Ազգային հերոսին անձնազոհ կեցվածքի և հպարտ քայլվածքի համար: Թշնամին երբեք չի կարող ոտք դնել ազատագրված, հայի արյունը տեսած հողի վրա, ես հավատում եմ մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այսպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը`կյանքը՞ը:Միթե սրա վկայությունը չէ,որ մեր պապերը նահատակվել են, որպեսզի ապրի իրենց երկիրը,պահպանվի իրենց պատիվն ու արժանապատվությունը :Եվ եթե փորձենք թվարկել այդպիսի հերոսներին ,ապա դա նույնը կլինի , թե հաշվենք պարզկա երկնքում ցոլացող աստղերը: Նրանց ոչ ոք չի հուշել,թե հարկավոր է պաշտպանել հայրենիքը: Մեր պապերը այդպես ոտքի են ելել,զենք են վերցրել,երբ վտանգ է սպառնացել իրենց երկրին:

 

""

 

""

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *