Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի…

ՀՀ հարգարժան քաղաքացիներ

 

Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի…

Համատարած զորակոչի դեպքում 8 միլիոն բնակչությամբ Շվեյցարիան կարող է մի քանի ժամում հանել 250 հազարանոց բանակ, իսկ երկու օրվա ընթացքում բանակի թվաքանակը կկազմի 1.7 միլիոն: Համեմատության համար նշենք, որ օրինակ, Չինաստանի բանակի թվաքանակը 2.5 միլիոն է:

Հաշվի առնելով Արցախում ադրբեջանական հրոսակախմբերի կողմից հայկական գյուղերի նկատմամբ իրականացված հարձակման փաստը և ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունները, իլհամ ալիևի զավեշտալի, բայց նենգ պահվածքը հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմերի նկատմամբ, առաջարկում եմ ՀՀ ՊՆ-ին

՝1. Ձևավորել առցանանց հարթակ, որտեղ կգրանցվեն և կկամավորագրվեն 18-ից 70 տարեկան այն ՀՀ քաղաքացիները, որոնք պատրաստ կլինեն առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ զինկոմիսարիատներ, կազմակերպել զորահավաք և կամավորներին վարժեցնել, ներդաշնակեցնել բանակին

2. Դիմել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ -ին՝ պայմանագրի համաձայն անհրաժեշտ քանակի զինտեխնիկա մեզ տրամադրելու խնդրանքով

Սա թող ուղերձ լինի առ այն,որ յուրաքանչյուր հայորդի պատրաստ է պայքարելու թշնամու դեմ՝ հանուն հայ ժողովրդի անվտանգության և արժանապատվության:

 

Հ.Գ. Ժողովրդավարությունը ուժեղների առաքելությունն է.

Սերգեյ Բագրատյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *