Լուկաշենկոյի ռեժիմը նախագահության նախկին թեկնածու Բաբարիկոյին դատապարտել է 14 տարվա ազատազրկման

Բելառուսի դստարանը նախագահության նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին կոռուպցիայի մեղադրանքով երեկ դատապարտել է 14 տարվա ազատազրկման:

Բաբարիկոյի փաստաբանները դեռ դատավճռի հրապարակումից առաջ հայտարարել են, որ իրենց պաշտպանյալին ներկայացված մեղադրանքը բացարձակ կեղծ և անհիմն է և դրա նպատակն է սոսկ պատժել նրան քաղաքական հավակնությունների համար:

 

Բաբարիկոյին ձերբակալել են անցյալ տարվա հուլիսին, երբ նա փորձել է մարտահրավեր նետել ավտորիտար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և առաջադրվել նախագահության թեկնածու:

Դատախազ Սերգեյ Գիրխելը կաշառք վերցնելու և փողերի լվացման հոդվածներով Բաբարիկոյի համար 15 տարվա պատժաչափ է պահանջել:

Բաբարիկոն դատարանում վերստին պնդել է, որ մեղադրանքը համարում է անհիմն և կեղծ և իրեն մեղավոր չի ճանաչում:

 

Անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքներով 1984 թվականից իշխող Լուկաշենկոն հերթական անգամ հռչակվել է նախագահ: Ընտրություններից հետո տեղի են ունեցել բողոքի աննախադեպ ակցիաներ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *