""

Լիլիթ ջան, հարգելիս, Հայաստանի և ոչ մի օրենք չի արգելում, որ պետական կառավարման որևէ օղակում 1 մլրդ դրամ աշխատավարձ սահմանվի: Իհարկե, այդքան մեծ աշխատավարձերի դեպքում Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի փոփոխություն կպահանջվի: Հիմա ի՞նչ ԱԺ պատգամավորներից մինչև նախարարների ու մարզպետների համար այդքան աշխատավարձ սահմանվի՞: Ի դեպ, օրենքը չէ սահմանում մարզպետի, տեղակալների, օգնական-խորհրդականների մի ողջ գնդի աշխատավարձերը: Կառավարությունն ինքն է սահմանում ու կառավարությունը 7-8 ամիս նոր իշխանություններն են եղել, այդ թվում՝ դուք: Իսկ դուք տեղյա՞կ եք, թե, օրինակ, որքան ցածր է ստանում պայմանագրային զինծառայողը, ով սահման է պահում ու փաստացի նրա հետ, Աստված չանի, որևէ բան պատահելու դեպքում, իր ստացած 200.000 դրամը դառնում է նրա կյանքի ամսական արժեքը: Մանկավարժների ու այլոց աշխատավարձի մասին չասեմ: Մարզպետն ու նրա տեղակալն այդ ինչ առանձնահատուկ, նրանցից ավել աշխատանք են կատարում, որ նրանց աշխատավարձը 460.000 կամ 640.000 լինի, իսկ նրանցը 200.000-ի կարգի…. Կառավարության համար 7-8 ամիսը միթե՞ բավարար չէր հասկանալու համար նախկին իշխանությունների ստեղծած սոցիալական անարդարության առնվազն մի մասը, մարզպետարանների անիմաստ ուռճացված ապարատը, ու վերանայել դա: Չէ՞ որ դա խորհրդարանական ընտրությունների հետ ընդհանրապես կապ չուներ: Եւ դեռ այս ամենը առանց պարգևավճարների ու խրախուսումների համատարած բնույթը, կամ 1.5 ամսվա աշխատողին խրախուսելու, մարզպետների կողմից իրենք իրենց պարգևատրելու հարցերը քննարկելու….

Ստյոպա Սաֆարյան