Գալիքի համար, ապագան կերտող մանուկի համար..ապրելու Ապրիլ
Պինդ է Քո սահմանը. Ես եմ Քո պաշտպանը՝Լեյտենանտ Տիգրան Պողոսյան
Ծնունդդ Շնորհավոր ,այսօր կդառնար 26 տարեկան

Մեր զինվորների արյունն է հոսում,
Արյամբ է գծվում սահմանագիծը""
Նայում մայրերի թախծոտ աչքերին
Ու հասնում նրանց հոգու գրերին..,
Աղոթք են գրում ցողված արցունքով
Ու լո՜ւռ աղոթում հույսի ճրագով:
Երբ գաղափարը մեծ է, իսկ ասելիքը շատ, դժվար է սեղմ գրել,,,,
Թող աշխարհում խաղաղություն լինի, թող խաղաղ լինեն հողն ու մարդկանց սրտերը։Մարդկային սիրտը լի է ուրախությամբ ու թախիծով:
Պատերազմը մարդակուլ գազան է , որը մի րոպեում վերացնում է տարիների ընթացքում ստեղծվածը , խլում է բնության մեծագույն հրաշքի ՝ մարդու կյանքը : Տիգրան Մխիթարի Պողոսյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր՝ ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին;Սովորել է տեղի դպրոցում՝ բարձր առաջադիմությամբ: 2010 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2014 թվականին, ինստիտուտի ավարտական տարում, պարգևատրվել է անվանական դաշույնով՝ ՀՀ նախագահի կողմից: Նույն թվականին ծառայության է անցել Մարտակերտի N զորամասում:2016 թվականին ակտիվորեն մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին:2016թ-ի ապրիլի 26-ին մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցներից մահացու վիրավորում է ստացել: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով և այլ պարգևներով: Առաջատատար դիրքեր պահող ջոկի հրամանատար էր, Հռթիռակոծման ժամանակ զինվորներին ուղարկել է թաք
ստոց, ինքը մնացել է դիտակետում՝ զինվորի կողքին, ականի պայթյունից վիրավորվել է, որից էլ մահացել։ Տիգրանի պաշտպանած դիրքը անվանակոչվել է իր անունով: Տիգրանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ փետրվարի 21-ին հերոսի ծնողները, ՀՀ պաշտպանության նախարարության, մարզային իշխանության ներկայացուցիչները, երկրապահ կամավորական միության անդամներն այցելել էին Հոռոմի գերեզմանատուն, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել հերոսի շիրիմին, այնուհետև Հոռոմի մշակույթի տանը ներկա գտնվել նրա հիշատակին կազմակերպված հուշ-ցերեկույթին:Քանի՜ քանիսը զգացին պայքարի կարևորությունն ու անհրաժեշտությունը և, թողնելով ընտանեկան իրենց ջերմ ու խաղաղ կյանքը, թշնամուց փրկելու հող հայրենին՝ համայն հայության ծվատված բնօրրանից մի փոքր կտոր:Ձեր կյանքով մեզ կյանք տվեցիք ու հեռացաք,,Հայի արյունով ներկված հողում մի բուռ դարձաք!!Մայր հայրենիքը ձեզ երբեք չի մոռանա;

Մեր աչքի առջև խիզախ, հերոսական սերունդ է հառնում, անասելի հպարտությամբ և անպարտելի ոգով:

Նույնիսկ ամենամութ գիշերն է աստղերով լի: Արժե ապրել աստղազարդ երկնքի համար, որի միջով անցնում է արեւի ճանապարհը որտեղ մի հզոր ուժ կա ,,,պահպանում են նրանք հավերժ մեզ թշնամուց ;Անհնար է կանգնեցնել, ետ կամ առաջ շրջել ժամանակի անիվը: Արժե ապրել ժամանակին համընթաց:Ծանր է հրաժեշտը. բաժանումն իր հետ տանում է հանդիպման բերկրանքը:Մարդը պետք է ընդունի կյանքն իր բոլոր երևույթների ու գույների մեջ որպես մի ամբողջություն և կարողանա այն գնահատել:Խաղաղաղություն եմ ուզում էլ չեմ դիմանում
Հավերժ փառք քեզ հերոս…

""
""
""
21.02.2018թ «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան