Լեհերը կողմ են երկրում ՆԱՏՕ-ի զորքի տեղակայմանը

""ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Լեհաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 67 տոկոսը, սատարում է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը: Այդ տվյալը հրապարակել է Լեհաստանի հանրային հետազոտությունների ուսումնասիրության կենտրոնը:

ՆԱՏՕ-ի զորքի տեղակայմանը վճռական աջակցություն է հայտնել բնակչության 24 տոկոսը, իսկ չափավոր աջակցություն՝ 43 տոկոսը, ինչն էլ ընդհանուր հաշվով կազմել է տեղակայման աջակիցների 67 տոկոս:

Լեհերի 22 տոկոսը դեմ է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը: Հարցվածների 61 տոկոսը համոզված է, որ ՆԱՏՕ-ն հարկ եղած դեպքում կպաշտպանի Լեհաստանի սահմանները: Լեհաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին հավանություն է տալիս հարցվածների 79 տոկոսը:

Օրերս «Պոլիտիկո» պարբերականը հաղորդել է, որ Լեհաստանի կառավարությունը պատրաստ է պետական բյուջեից հատկացնել 2 միլիարդ դոլար երկրում ամերիկյան մշտական ռազմական բազա տեղակայելու համար:

Աղբյուրը՝ azatutyun.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *