Ադրբեջան կատարած իր վերջին այցի ընթացքում Լատվիայի արտաքին

գործերի նախարար Էդգարս Ռինչևիչսը մի շարք հարցազրույցներ է տվել ադրբեջանական մամուլին:

Նախարարությունը չի աջակցում այս հայտարարությունների որևէ մեկնաբանությանը, որ դիտվում է համատեքստից դուրս և չի մեկնաբանի դրանք:

Նման հայտարարությամբ հանդես եկավ Լատվիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Ռայմոնդս Յանսոնսը`

պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք Լատվիան փոխել է Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը` հաշվի

առնելով ադրբեջանական լրատվամիջոցներում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսից կատարված այն

մեջբերումները, որոնցում կարևորվում է հիմնականում տարածքային ամբողջականության սկզբունքը: 

«Լատվիայի մշտապես աջակցել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության

խաղաղ կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- շեշտել է Յանսոնսը:

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը փետրվարի 11-14-ին

 պաշտոնականայցով գտնվել է Ադրբեջանում

Ադրբեջանական լրատվամիջոցների մի շարք հրապարակումներում 

տեղեկություններ էին տարածվելթե իբր նախարար Ռինկևիչսը կարևորել է    

 Լեռնային Ղարաբաղի  հակամարտության կարգավորման հարցում տարածքային ամբողջականության 

սկզբունքը՝ ի հաշիվայլ սկզբունքների: