Լավրովը դեմ է բլոգեր Լապշինի հանձնմանն Ադրբեջանին

ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով հայաստանյան "Новое время" թերթի թղթակցի հարցին,որը վերաբերվում էր հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանը Բելառուսում և նրա հանձնմանը Ադրբեջանին,ասել է."Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածաշրջանն այցելելու քրեականացմանը…Մենք դեմ ենք,որ ՌԴ քաղաքցիները հանձնվեն այլ երկրների…" Լավրովը հայտարարել է,որ ՌԴ-ն և Իսրայելը համատեղ են աշխատում այս հարցի շուրջ և վստահեցրել է,որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն լուծել այս իրավիճակը…

Հիշեցնեմ,որ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի մեր գործընկեր Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ցույց տալով իր անսահման սերը Ադրբեջանի նկատմամբ ցանկանում է Բաքվին հանձնել դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ա.Լապշինին,որի դեմ ադրբեջանցիները քրեական գործեր են հաուցել…
Հավելեմ,որ Լապշինի ազատ արձանկամ հարցով ակտիվ գործունեություն են ծավալում Իսրայելը և ՌԴ-ն…Պաշտոնական Երևանը լռում է…

Գագիկ Համբարյան

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *