""

Գործողությունը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։
Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցել են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ։
Մայիսի 18-ին Գորիսիս կողմից առավոտյան ժամը 08:00-ին Սիսական ջոկատի մարտիկները պատրաստ էին գրոհին և սպասում էին հրամանին: Այդ ժամանակ հետախուզությունից վերադարձավ նաև Աշոտը և զեկուցեց, որ ճանապարհը բաց է: Ազոյանի հրամանով մարտիկները շարվեցին, որից հետո Ազոյանը ասաց.
-Լիսագորի կողմից Լաչին են մտնում Ղարաբաղի տղաները , և մեր խնդիրն է օգնել նրանց և գնալ ընդառաջ, որպեսզի մեր թևից ադրբեջանցիները իրենց ուժերը չտեղափոխեն նրանց դեմ: Մարտակարգը կլինի հետևյալը՝ ես ու Մինասյան Աշոտը գնում ենք առջևից, 10 րոպե հետո գալիս են Մորուք Գագոն, Ծուռի Մարատը, Մարգարյան Արշակը, Մարտիրոսյան Հոկտիկը, Եսայան Արտուշը: Նրանցից հետո շարժվում են Բալոյանը , Հովհաննիսյան Վոլոդյան, Բակուրը Մուրադյան , Վազգեն Բաբաջանյանը , իսկ վերջում Վարդանյան Արայիկը և Ծատրյան Համլետը: Երբ մենք կհասնենք Զաբուխին , Մինասյանի հրամանով գալիս եք բոլորդ, հանդիպում ենք Լաչինի կենտրոնում: Կատարում եք միայն Աշոտի հրամանները: 
Երեք մեքենա շարժվեց Լաչինի ուղղությամբ: Առաջին մեքենայով շարժվեցին Փոքրիկ Հրաչը, Աշոտ Մինասյանը, Ասկոլկա Մանվելը, Աղալոն, վաղուդեցի Գրիգորը: Երկրորդ մեքենայով շարժվեցին Վարդանյան Արայիկը, Ծատրյան Համլետը, Մորուք Գագոն, ԱԳՍ Աշոտը, Ստեփանյան Վալերիկը: Երերորդ և չորրորդ մեքենաներով շարժվեցին Մարտիրոսյան Հոկտիկը, Բալոյան Գենան, Ավագյան Աշոտը, Հովհաննիսյան Վոլոդյան, Թորոսյան Սաքոն, Բաբայան Արմենը, Եսայան Արտուշը, Պետրոսյան Մարատը, Մարգարյան Արշակը:Զաբուխի մոտ հանդիպեցին Զորի Բալայանին, որը շնորհավորեց տղաներին: Քիչ հետո տղաները արդեն Լաչինի կենտրոնում էին և հանդիպել էին Ղարաբաղի և <<Արաբո>> ջոկատի մարտիկներին:
Ազոյանը կոչ արեց վառել ադրբեջանցիների տները ասելով.
-Ծու՜խ հանեք, վառեք դրանց տները , թուրքը վառած տուն ետ չի դառնում:
Փնտրեք զենք, տեխնիկա և որտեղ գտնեք ՝ ժամապահ կարգեք և իսկույն տեղյակ պահեք ինձ:
Գործուղությունների ընթացքում հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Բերձոր (Լաչին), ապա դուրս եկել ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը։
Այդ օրը ողջ աշխարհը տարակուսանքի մեջ էր և ապշահար: Ֆրանսիական մամուլը գրել էր. Hier l’armée de l’Arménie a occupée la Chine «Հայերը գրավեցին Չինաստանը»
Հետո հասկացան, որ հայերը ոչ թե Չինաստանն էին գրավել (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ ազատագրել էին պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածը, որի վրա մերձկասպյան թյուրքերը ձևավորել էին Ադրբեջանի Լաչինի շրջանը:

Սիսական ջոկատի մարտիկների մուտքը Լաչին

Սիսական ջոկատի մարտիկների մուտքը Լաչին

Լաչին ազատագրում 1992թ. մայիսի 18 Գործողությունը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցել են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ։Մայիսի 18-ին Գորիսիս կողմից առավոտյան ժամը 08:00-ին Սիսական ջոկատի մարտիկները պատրաստ էին գրոհին և սպասում էին հրամանին: Այդ ժամանակ հետախուզությունից վերադարձավ նաև Աշոտը և զեկուցեց, որ ճանապարհը բաց է: Ազոյանի հրամանով մարտիկները շարվեցին, որից հետո Ազոյանը ասաց. -Լիսագորի կողմից Լաչին են մտնում Ղարաբաղի տղաները , և մեր խնդիրն է օգնել նրանց և գնալ ընդառաջ, որպեսզի մեր թևից ադրբեջանցիները իրենց ուժերը չտեղափոխեն նրանց դեմ: Մարտակարգը կլինի հետևյալը՝ ես ու Մինասյան Աշոտը գնում ենք առջևից, 10 րոպե հետո գալիս են Մորուք Գագոն, Ծուռի Մարատը, Մարգարյան Արշակը, Մարտիրոսյան Հոկտիկը, Եսայան Արտուշը: Նրանցից հետո շարժվում են Բալոյանը , Հովհաննիսյան Վոլոդյան, Բակուրը Մուրադյան , Վազգեն Բաբաջանյանը , իսկ վերջում Վարդանյան Արայիկը և Ծատրյան Համլետը: Երբ մենք կհասնենք Զաբուխին , Մինասյանի հրամանով գալիս եք բոլորդ, հանդիպում ենք Լաչինի կենտրոնում: Կատարում եք միայն Աշոտի հրամանները: Երեք մեքենա շարժվեց Լաչինի ուղղությամբ: Առաջին մեքենայով շարժվեցին Փոքրիկ Հրաչը, Աշոտ Մինասյանը, Ասկոլկա Մանվելը, Աղալոն, վաղուդեցի Գրիգորը: Երկրորդ մեքենայով շարժվեցին Վարդանյան Արայիկը, Ծատրյան Համլետը, Մորուք Գագոն, ԱԳՍ Աշոտը, Ստեփանյան Վալերիկը: Երերորդ և չորրորդ մեքենաներով շարժվեցին Մարտիրոսյան Հոկտիկը, Բալոյան Գենան, Ավագյան Աշոտը, Հովհաննիսյան Վոլոդյան, Թորոսյան Սաքոն, Բաբայան Արմենը, Եսայան Արտուշը, Պետրոսյան Մարատը, Մարգարյան Արշակը:Զաբուխի մոտ հանդիպեցին Զորի Բալայանին, որը շնորհավորեց տղաներին: Քիչ հետո տղաները արդեն Լաչինի կենտրոնում էին և հանդիպել էին Ղարաբաղի և <<Արաբո>> ջոկատի մարտիկներին:Ազոյանը կոչ արեց վառել ադրբեջանցիների տները ասելով. -Ծու՜խ հանեք, վառեք դրանց տները , թուրքը վառած տուն ետ չի դառնում:Փնտրեք զենք, տեխնիկա և որտեղ գտնեք ՝ ժամապահ կարգեք և իսկույն տեղյակ պահեք ինձ:Գործուղությունների ընթացքում հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Բերձոր (Լաչին), ապա դուրս եկել ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը։Այդ օրը ողջ աշխարհը տարակուսանքի մեջ էր և ապշահար: Ֆրանսիական մամուլը գրել էր. Hier l'armée de l'Arménie a occupée la Chine «Հայերը գրավեցին Չինաստանը»Հետո հասկացան, որ հայերը ոչ թե Չինաստանն էին գրավել (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ ազատագրել էին պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածը, որի վրա մերձկասպյան թյուրքերը ձևավորել էին Ադրբեջանի Լաչինի շրջանը:

Gepostet von Սիսական ջոկատ am Donnerstag, 17. Mai 2018