Գործն է անմահ, լա’վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե~կ նրան, որ իր գործով
Կապրի ավերջ, անդադար:
/ Հ. Թումանյան /

Յուրաքանչյուր գերդաստան իր պատմությունն ունի: Իր պատմությունն ունի նաև Ղարախանյան գերդաստանը, որ գալիս է դեռևս դարերի խորքից / 250 տարի և ավելին / և իր ճանապարհին փառավորել է գերդաստանի, տոհմի անունը: Որ բանագավռում էլ գործել, աշխատել են, ուր էլ որ գտնվել են իրենց տոհմի անունը պահել են վեհության մեջ և իրենց շուրջը լույս սփռել:Եղել են նեցուկը ` կարիքավորի, տնանկի, եղել խորհրդատու և հավատարիմ սեփական բարքին ու սովորույթին:Ամենևին էլ պատահական չէ, որ այսօր էլ գերդաստանի ներկայացուցիչները մեծ սեր ու հարգանք են վայելում միմյանց ու շրջապատի նկատմամբ: Արժե նշել նրանցից հատկապես մեկի անունը հանձինս հորեղբորս` ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Հակոբի Ղարախանյանի անունը, որ երկար տարիներ լինելով ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բազմավաստակ դասախոսի կրթել և դաստիարակել է բազմաթիվ սերունդների, որոնք այսօր բարձր դիրք են գրավում հանրապետության տարբեր ոլորտներում: Նա ոչ միայն հավատարիմ էր իր մասնագիտական սկզբունքներին, այլ Նրա իսկ անմիջական նախաձեռնությամբ գրվեց Ղարախանյան գերդաստանի պատմությունը: Գիրքը նախատեսված է գերդաստանի ներկա և ապագա սերունդների համար, կլինի փարոս շատ սերունդների համար:
Խորին խոնարհումս սիրելի ՀՈՐԵՂԲՈՐՍ…

"Larisa

"Larisa

 

"Larisa

 

նյութի հեղինակ` Լարիսա Ղարախանյան