Արդեն երկրորդ օն է , ինչ Քրդստանի Սուլեյմանի նահանգում սոցիալական խնդիրներով փողոց դուրս եկած ցուցարարները հրդեհում են պետական շենքեր, կուսակցական գրասենյակներ:
Այսօր արդեն Սուլեյմանի Բարդարքի Սառա հրապարակում հավաքված ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական բախում: http://scontent.fevn3-2.fna.fbcdn.net/v/t1.0-0/s526x395/25446399_508117692901510_46781411534731099_n.jpg?oh=f541884d6ffe302a36158e73edd922a3&oe=5ABE5F4A alt="Фото Կարեն Հովհաննիսյան." width="238" height="395" />
Սուլեյմանիի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոյա քաղաքում ցուցարարները կրակ են բացել քաղաքապետարանի շենքի վրա, հրկիզել են «Քրդստանի դեմոկրատական. կուսակցության և «Գորան» շարժման գրասենյակները, բարձրացվել են Իսլամական միության (Քոմալ) , «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության և «Քրդստանի իսլամական միություն» կուսակցության դրոշները:
Կան զոհեր և վիրավորներ, սակայն թվեր չեն հաղորդվում:
Էրբիլից 56 կմ հարավ-արևմուտք գտնվող Քոյա քաղաքը ընկնում է Էրբիլի վարչական ենթակայության տակ, սակայն այն, ասպես ասած, գտնվում է կանաչ գոտում և վերահսկվում է «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության կողմից:

http://scontent.fevn3-2.fna.fbcdn.net/v/t1.0-0/q83/p240x240/25498357_508117652901514_1096488616020564802_n.jpg?oh=ab6e0136ad4e62afc6528589382d55ef&oe=5ABB146A alt="Фото Կարեն Հովհաննիսյան." width="512" height="240" />
Կարեն Հովհաննիսյան