Վերջին շրջանում Ադրբեջանի երկրորդ մեծությամբ Գյանջա(Գանձակ) քաղաքում իրավիճակը կտրուկ լարվել էր,որն իր գագաթնակետին հասավ հուլիսի 3-ին,երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ…Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեցին Յունիս Սաֆարովին…Բաքվի իշխանությունները 1983 թ-ին ծնված ՌԴ քաղաքացի Սաֆարովին բացահայտ մեղադրում են Իրանի գործակալ լինելու մեջ,իսկ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձն էլ ներկայացնում են որպես ահաբեկչություն…Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է,որ Սաֆարովը 8 ամիս Իրանում անցկացնելուց հետո Ադրբեջան է ժամանել մի քանի հայտնի քաղաքական գործիչների սպանելու՝Ադրբեջանում քաոսային իրավիճակ ստեղծելու նպատակով,որի արդյունքում նա պլանավորել է գրավել իշխանությունը և Ադրբեջանուն հաստատել թեոկրատական իշխանություն՝Իրանի օրինակով…Սակայն շատերը խիստ կասկածում են պաշտոնական տեղեկատվության իսկության առումով…
Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի ձերբակալությունից հետո սկսել էին տարրական ահաբեկության ենթարկել քաղաքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին,որոնցից շատերը քննադատորեն են վերաբերվում Գյանջայի քաղաքապետի գործնեությանը…Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք(պաշտոնական տեղեկությունների համաձայն 150-200 հոգի) հուլիսի 10-ին փորձել են հանրահավաք կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ….Չարտոնված հանրահավաքը ցրելու արդյունքում զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան-գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբբասովը… Ձերբակալվածների թիվը,ըստ պաշտոնական տվյալների,անցնում է 40-ը…Սակայն անկախ աղբյուրները նշում են,որ ձերբակալվածների թիվն անհամեմատ ավելի մեծ է…Ադրբեջանական իշխանությունները հուլիսի 10-ին չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ մեղադրում են Յունիս Սաֆարովի կողմակիցներին…
Այս պահի դրությամբ իրավիճակը Ադրբեջանի երկրորդ մեծությամբ քաղաքում մնում է լարված…Գյանջան,կարծես թե,դառնում է «երկրորդ Նրադարան»՝քաղաք,որտեղ իշխանությունների կրոնական քաղաքականության դեմ պայքարը և իրանամետ ուժերի դիրքերը աճում են,որի դեմ կատաղի պայքարում է Իլհամ Ալիևը…
Հ.Գ.Պաշտոնական Բաքում Ադրբեջանում տեղի ունեցող գրեթե բոլոր խժդժությունների հետևում միշտ «գտնում» է Թեհրանին կամ Երևանին…Եթե մեզ՝հայերիս համար բացարձակ միևնույն է Բաքվի զառանցանքները,ապա Թեհրանում բավական ծանր են տանում այդ հայտարարությունները,որոնք ավելի են սրում առանց այդ էլ ոչ շատ բարիդրացիական Թեհրանի և Բաքվի հարաբերությունները…

Գագիկ Համբարյան