""

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 27 անդամներ են զոհվել Իրանի հարավ-արևելքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով։

Իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է սուննի մահմեդական անջատողական «Ջաիշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումը։

Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով բեռնված մեքենայով բախվել է ավտոբուսին, որը Հեղափոխության պահապանների կորպուսի անդամների էր տեղափոխում։

Երեկ հաղորդվում էր ահաբեկչության հետևանքով 20 զոհվածների և մի քանի տասնյակ վիրավորների մասին: