«Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիելյանցը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:

— Հաճելի է, որ Հենրիխ Մխիթարյանը՝ իմ հայրենակիցը, խաղում է նման բարձրակարգ ակումբում: Ես չէի թերագնահատի ոչ նրան, ոչ էլ «Մանչեսթերի» մյուս ֆուտբոլիստներին: Այնտեղ հավաքված են խաղացողներ, որոնք կարող են վտանգավոր լինել: Վաղը տրիբունաներում բազմաթիվ հայեր ներկա կլինեն, որոնք հոգով  կլինեն Մխիթարյանի հետ: Բայց ես նրանց հանդիպել եմ, մենք պայմանավորվել ենք, որ խաղի ընթացքում հայերենով վանկարկելու են «գոլ չխփես»,- Դանիելյանցի խոսքերը մեջբերել է  «Чемпионат»-ը:  

ArmFootball.com