Պատանի երկրապահների 
Էրեբունու տ/բ-ի <<Խաղաղության աղավնիներ>> ժողնվագարանի սաները` Համույթի գեղ.ղեկավար՝ Սամվել Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին Մուրացանի զինվորական հոսպիտալ’տեսակցելու վիրավորված զինծառայողներին ; Մենք հավատում ենք քեզ, հայ զինվոր, հենց այդ հավատից է ծնվում այն մեծ սերը, որ մեր ժողովուրդը տածում է իր զինվորի՝ հայրենյաց պաշտպանի հանդեպ։ Ամեն ինչ՝ քեզ համար, զինվո՛ր, որ դու քո թիկունքին զգաս մեր տաք շունչը, զգաս, որ մենակ չես։ Ու նաև հավատաս։ Քո հավատը մեր հավատն է՝ հանուն խոստումնալից ապագայի, հանուն Արցախի բարգավաճման և հանուն ողջ հայության միավորման
Պատանի երկրապահները զրույց անցկացրեցին զինվորների հետ և հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ և նվերներ էին պատրաստել զինվորների համար ;Հայրենիքի նկատմամբ սերը վառ գույներ է ստանում, երբ շփվում ես <<Խաղաղության աղավնիներ>> ժողնվագարանի սաների հետ մեզ հնարավորություն է ընձեռում, լսելու երաժշտությունը: Ադ օրը ցրում է գլխումդ հավաքված մտքերը և ստիպում մտածել միայն հայրենիքի մասին, զգալ նրա թարմ շունչը, ու էլ ավելի է ամրապնդվում սերը հայրենիքի նկատմամբ: Դողացնող քամին չի խանգարում, որ մտքերդ գնան անծայրածիր հեռուն, և սկսում ես մտածել. «Ինչքա՜ն թանկ է հայրենիքը, դեռ ինչքա՜ն չբացահայտված գանձեր ունի»:Եվ ինչպես ասել է Լակորդերը. «Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքին մատնված ավազահատիկ է»:Հայրենասիրությունը ծնվում է մարդու հետ, ապրում նրա հետ, աճում և ամրապնդվում է կյանքի ընթացքում։
Այո’, ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն։

"Սուսաննա

"Սուսաննա

 

 

 

"Սուսաննա