""

Կարծախի բնակիչները բազում պատմություններ են հիշում` կապված մեծ աշուղի հետ: Այդ թվում ամենահիշարժաններից մեկը` «Քանքարավոր ընկեր» երգի ստեղծման պատմությունն է: Վարպետը` մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, վերադառնալով արտասահմանից` պարզում է, որ սիրած աղջիկը` Շուշանիկ Մատակյանն ամուսնանում է մի անարժանի հետ: Այդ հարսանիքին, որպես աշուղ, հրավիրված է լինում Ջիվանին իր խմբով: Այս իմանալով` Իսահակյանը չարանում է Ջիվանու դեմ ու մի առիթով փորձում հակահարված տալ: Երբ մտավորական էլիտան հավաքված է լինում մի միջոցառման, եւ այնտեղ Ա. Իսահակյանը տեսնում է նաեւ Ջիվանուն, ո՛չ ավել, ո՛չ պակաս ասում է. «Էս անուսում ռամիկն ի՞նչ գործ ունի այստեղ»: Սրանից վիրավորված Ջիվանին գրում է «Քանքարավոր ընկեր» երգը:

Հավելենք նաեւ, որ կա այս պատմության մեկ այլ վարկած, ըստ որի, Ջիվանուն վիրավորողը ոչ թե Իսահակյանն է եղել, այլ հայ դրամատուրգիայի կարկառուն ներկայացուցիչ Շիրվանզադեն:

Քանքարավոր ընկեր․ երգում է Համլետ Գևորգյանը