Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համացանցում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի համայնքային ոստիկանները շրջում են տներով և ճշգրտում, թե բնակարանում քանի հոգի կա գրանցված: Ըստ տեղեկատվության նման ահազանգեր ստացվել են տարբեր համայքներից: Տեղեկացնում ենք, որ անհանգստանալու կարիք չկա: Ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը ոստիկանությունն է: Հենց ոստիկանությունն է պատասխանատու ընտրողների ցուցակներում առկա անճշտությունների համար: Վերջին տարիներին բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների և ընտրողների տեգիստրի ստուգման և ճշգրտման աշխատանքներն իրականավվում են երկու փուլով. նախնական ցուցակները հրապարակելուց առաջ և հետո: Հետևողական և դժվարին աշխատանքի շնորհիվ վերջին ընտրություններին ընտրողների վերջնական ցուցակներում չի գտնվել ոչ մի անճշտություն, իսկ հանրաքվեի ժամանակ ճշգրտման արդյունքում հայտնաբերվել է 5.000 մահացած անձանց տվյալներ, որոնք չեն ներառվել ընտրողների ցուցակներում: Ներկայումս նույնպես հայտնաբերվել են մահացած անձանց տվյալներ, որոնք չեն լինի նախնական ցուցակներում: Աշխատանքների ավարտից հետո ոստիկանությունը կտրամադրի ամփոփ տեղեկատվություն: Հանրությանը կոչ ենք անում աջակցել ոստիկանությանը»: