Հունվարի 4-ին ադրբեջանական ԶԼՄ-ները կարճ հաղորդագրություն տարածեցին,ըստ որի` ԵԽԽվ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը փոփոխության էր ենթարկվել.պատվիրակության կազմից հանվել են պատգամավորներ Էլխան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամեդովը և Էլշան Մուսաևը…Նրանց փոխարինել են Ուլվիա Աղաևան,Էլշադ Հասանովը և Ասիմ Մոլլազադեն…
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն այդ փոփոխությունը փորձեց ներկայացնել որպես սովորական երևույթ,որին շատ մեծ ուշադրություն դարձնել պետք չէ… Սակայն ամեն ինչ այդքան էլ հասարակ և հստակ չէ նույն Ադրբեջանի համար…
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը,Ադրբեջանի պատվիրակությունից հեռացված բոլոր պատգամավորների անունները կապված են ԵԽԽՎ-ում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ,որն ավելի հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», երբ Ադրբեջանի պատվիրակներն ուղղակի գնում էին ԵԽԽՎ-ում եվրոպական շատ երկրների պատգամավորների ձայները՝ադրբեջանամետ բանաձևերի քվեարկությունների ժամանակ «կողմ»,իսկ հակաադրբեջանական բանաձևերի քվեարկության ժամանակ «դեմ» քվեարկելու համար,ինչպես նաև իրենց կողմից գնված պատգամավորներին պատվիրում էին հակահայկական բանաձևեր պատրաստել…Ըստ Ջաֆարովի`եվրոպացի պատգամավորների գնման գործունեությամբ էին կոնկրետ զբաղված Էլխան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամեդովը…
Այսինքն`պաշտոնական Բաքուն մինչ ԵԽԽՎ 2017 թ-ի ձմեռային նստաշրջանի սկսվելը,ստիպված է մաքրել իր պատվիրակությունն այն անդամներից,որոնց անունները 2016 թ-ի դեկտեմբերին իտալական իրավապահներին տվել է ադրբեջանական «նավթախավիարային դիվանագիտության» ամենակարկառուն դեմքերից մեկը՝ԵԽԽՎ-ում Իտալիան ներկայացնող պատգամավոր Լուկա Վոլոնտեն,ով համաձայնվել է համագործակցել հայրենի իրավապահների հետ և բավական սկանդալային բացահայտումներ արել իր ցուցմունքներում…
Իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Լուկա Վոլոնտեն հայտարարել է,որ կոնկրետ իրեն հասել է 2,39 միլիոն եվրո կաշառք,որը նրան տվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Էլխան Սուլեյմանովը՝ որպես գյուղատնտեսության վերաբերյալ խորհրդատվության հոնորար…Վոլոնտեն բացահայտել է,որ այդ գումարները նա ստացել է բրիտանական 4 բանկերի միջոցով…Բրիտանական «The Guardian»-ը,որը ևս մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթախավիարային դիվանագիտության կոռուպցիոն և հանցագործ սխեմաների բացահայտման գործում, նշում է,որ Սուլեյմանովի կողմից Վոլոնտեին գումարներ փոխանցող կազմակերպությունները Մեծ Բրիտանիայում գործունեություն չեն ծավալել և հավանաբար շինծու են…Վոլոնտեն նշել է,որ հենց Էլխան Սուլեյմանովն է եղել այն մարդը,ում միջոցով կաշառվել են ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորներ և պաշտոնյաներ…Այն ընկերությունը,որի միջոցով Վոլոնտեն ստացել է իրեն հասու 2,39 միլիոն եվրո կաշառքը,այլ պատգամավորների և պաշտոնյաների հաշիվներին փոխանցել է մոտ 1 միլիարդ եվրո գումար…
Պաշտոնական Բաքուն,որը հերյուրանքներ էր անվանում եվրոպական և հատկապես բրիտանական և իտալական ԶԼՄ-ներում հրապարակված Բաքվի «խավիարային դիվանագիտության» հանցավոր գործունեության մասին հոդվածները, ստիպված է շատ արագ փոխել ԵԽԽՎ-ում իր պատվիարակության այն անդամներին,որոնց անունները բազմիցս հայտնվել են եվրոպական ԶԼՄ-ների էջերում և չի բացառվում,որ Լուկա Վոլոնտեի ցուցմունքների արդյունքում նրանց դեմ ևս քրեական գործեր հարուցվեն…
Ադրբեջանը նաև ստիպված է հեռացնել ԵԽԽՎ-ի իր պատվիրակությունից կոռուպցիոն սխեմաների վարպետներ Էլխան Սուլեյմանովին, Մուսլիմ Մամեդովին և Էլշան Մուսաևին,քանի որ նույն կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու,ինչպես նաև ռուսաստանցի երեսփոխանների հետ Սիրիա այցելելու համար (չեմ զարմանա,եթե պարզվի,որ Մոսկվան գնել էր Ագրամուտնի այցը Դամասկոս) 2017 թ-ի հոկտեմբերի 6-ին իր պաշտոնից հեռացավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը՝Իլհամ Ալիևի և պաշտոնական Բաքվի ամենամոտ ընկերը ԵԽԽՎ-ում…
Ագրամուտնտի հեռանալը,ինչպես նաև «նավթախավիարային դիվանագիտութայն» «մութ» կողմերի բացահայտումը շատ մեծ հարված կլինի ԵԽԽՎ-ում Բաքվի դիրքերին…Իլհամ Ալիևին մնում է ԵԽԽՎ-ում հույսը դնել Սամեդ Սեիդովի վայրահաչության և Գանիրա Փաշաևայի լաչառության վրա…

Գագիկ Համբարյան