Իմ ուժի գաղտնիքը նրանում է, որ հոգուս խորքում սեր է՝ Աշուղ Աստղանուշ

""

Հայաստանը աշուղական բարձր մշակույթի տեր երկիր է: Գուսանական-աշուղական արվեստը հայ երաժշտաթատերական մշակույթում հզոր մի շերտ է, որի արմատները գնում են մինչև հազարամյակների խորքերը:
Աշուղների եւ նրանց արվեստի մասին կարելի է խոսել անվերջ:Աշուղական արվեստը իր մեջ պարունակում է մի քանի տարրեր` քնարերգություն, երաժշտություն, հեղինակային կատարում, նվագակցություն, ուստի այն բարդ է իր տեսակի մեջ: Աշուղական արվեստն ամփոփում է թե՛ տեքստը եւ թե՛ մելոդիան: Տեքստը աշուղի արվեստում գլխավորն է: Որպեսզի բառը տեղ հասնի, աշուղին վերապահված մատուցվի ճիշտ ունկընդրին:
Աշուղ Աստղանուշը՝ Երաժշտական եւ ստեղծագործական տվյալներով, արտիստիկ բնությամբ աչքի ընկնող անհատ է , որն իր մտավոր կարողություններով եւ օժտվածությամբ խիստ գերազանցում է : Նրա տարբեր թեմաներով աշուղական երգերը հաճախ առանձնանում են խոսքի ինքնատիպությամբ ու վարակիչ հուզականությամբ:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աշուղ Աստղանուշը նույն ինքը Աստղիկ Մելիքբեկյանն է…Ծնվել է 1959թ. հուլիսի 4-ին Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում, մտավորականների երաժշտական ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո 1976թ. ընդունվել և 1980թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Թե՜ դպրոցում, թե՜ ինստիտուտում ուսանելու տարիներին պարգևատրվել է գերազանցության կրծքանշաններով։1980_1996թթ. աշխատել եմ Աչաջրի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի։ 1994 թ. հրավիրվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, ուր աշխատել է, որպես հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնի դասախոս։1996_1998թթ. աշխատել է ՀՀ Տավուշի մարզպետարանում ;1998 թվ որպես մշակույթի և սպորտի բաժնի վարիչ։ 2002թվ.. աշխատել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքապետարանում՝ որպես մշակույթի մասնագետ, 2004-2008թթ. ՀՀ մշակույթի նախարարությունում՝ որպես մշակութային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ։ Միջազգային և հանրապետական փառատոների դափնեկիր եմ։ Եղել է «Գիտելիք» գիտա- լուսավորչական ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահը։ «Նաիրի» հրատարակչության կողմից 1989թ. հրատարակվել է իմ «Լույս և ստվեր» բանաստեղծությունների գիրքը։ Եղել է Աչաջրի գյուղական խորհրդի պատգամավոր։ Ձեռնադրությունը համարում էարվեստի արժևորման աստեղային պահը. ձեռնադրվելէ 2009թ. հուլիսի 30-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ, նախագահ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան,, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի գրողների միության, Հայ աշուղների միության, ՀՀ Տավուշի մարզպետարանի մասնակցությամբ։ Այդ օրն Աստղիկ Մելիքբեկյանին շնորհվեց աշուղ- վարպետի կոչում, և տրվեց Աշուղ Աստղանուշ պատվանդւնը։ 2013թ. արժանացել է ձեռնադրող աշուղի պատվին՝ ձեռնադրելով տաղանդաշատ և սիրված աշուղ Նազելին։ Բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր է ստացել, բայց ամենամեծ գնահատականը ժողովրդի սերն է, Պաշտպանության բանակի կողմից գնահատվելը։Ունի երկու որդի՝ Հայկազ Աբազյան՝ բարձրագույն կրթությամբ՝ շինարար, , երաժիշտ արվեստագետ, Կարապետ Աբազյան՝ երաժիշտ, դաշնակահար ;Ծառայել են հայկական բանակում ,իրենց շնորհներն ու գիտելիքները Հայրենիքին նվիրած…Զինվորի տատիկ է,. հպարտ է;…
Բազմիցս ներկա լինելով Աշուղ Աստղանուշի համերգներին, լսելով ռադիոյով և հեռուստատեսությամբ, հիացել եմ կատարումներով ;Նա յուրովի կատարելության է հասցրել աշուղական-ժողովրդական քնարերգությունը, նոր ձևավորվող պոեզիան, ժողովրդական խաղն ու հեղինակային քնարերգությունը; Հարկավոր է, որ այդ կարգի ելույթների հաճախականությունը լինի ընդմիշտ, որպեսզի այսօրվա և վաղվա սերունդները առաջին հերթին անդրադառնան ազգային արվեստին , հետո նոր օտար ազգերի երգերին: Դրա համար ես շատ բարձր եմ գնահատում մեր այսօրվա կին աշուղների աշխատանքը` մեծ ներդրում արեցին հայ աշուղական երգարվեստում, մի նոր ուղղի բացեցին հայ աշուղական երգարվեստի համար;
Երկար կարելի է խոսել Աշուղ Աստղանուշի երգերի բանաստեղծական տեքստերի գեղարվեստական արժեքի մասին,Նրա երգերի տեքստերից յուրաքանչյուրն իրոք մի կատարելություն է ;Այսպիսին է Աշուղ Աստղանուշի գրիչը` խորհրդավոր, բեկումնային լի սիրով ու հավատով և կոչ եմ անում, որպեսզի կարողանանք ճանաչել, հասկանալ ազգային երգի խոր արմատները:

12.11 2018 թ «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան