Թանգարանի միջազգային օրվան նվիրված «Իմ ընտանիք» խորագրով միջոցառում տեղի ունեցավ Մհեր Մուշեղի Մկրտչյանի` նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու անվան տուն -թանգարանում;Ներկա էին «Հայկական Կարիտաս» Բարեսիրական Հասարակական Կազմակերպության, Տարեցների հիմանախնդիրներով զբաղվող Ծրագրերի ղեկավար՝ Ֆլորա Սարգսյան, Տարեցների Ցերեկային Հ""ոգածության Կենտրոն ծրագրի համակարգող՝ Գուրգեն Բաղդասարյան,. Գետքի միջնակարգ դպրոցի նախակրթարանի սաները,դպրոցի տնօրեն `Հերմինե Թադևոսյան .դաստիարակչուհի Մարինե Հակոբյան ,ինչպես նաև 38 միջնակարգ դպրոցի տնօրեն `Արփինե Նիկողոսյանը ,ծնողներ .աշակերտներ ,հյուրեր և այլոք; Իրենց ելույթի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն սերն ու հարգանքը վայելող և վերջապես հիանալի կին`Շողիկ Մելքոնյանը,—-
«Ընտանիքը ՝ կյանք է, կյանքի ակընթարթ,մեծ հասկացություն է: Ու չի կարելի ասել, որ միայն իմպրովիզ է այնտեղ, կամ սրտի ու հոգու կանչ: Կա նաև կանխամտածված քայլերի հերթականություն: Կա նաև համատեղ անցած ճանապարհի սքանչելի համ ու հոտ, ու նաև գալիք ճանապարհին միասնականության ուժ լինելու գիտակցում:
Կա նաև տարբերությունների համատեղելիություն և անհամատեղելիություն… Տարիքի հետ այդ հասկացության իմաստը էլ ավելի է մեծանում: Ընտանիք, ծնողներ և մենք…Այս ամենը փոխկապակցված է մեզ համար, որովհետև մեզ համար այս աշխարհում կա ծնող, կա ընտանիք ու մենք` մեր սեփական անձով:Ընտանիքը մեզ համար ամենաթանկ բանն է այս աշխարհում, իսկ ծնողից այն կողմ աշխարհ չկա ;Ծնողները մեզ համար ու մեր ընտանիքի համար հանդիսանում են մի ամուր հիմք,:Մեր կողքին են լինում մեր ծնված պահից, ուղղակի անհնար է մոռանալ քո մոր ունեցած ամեն անքուն գիշերը ու այդ ամենից հետո անհնար է երախտագիտություն չունենալ դեպի ծնողը կամ հայրերը, ովքեր միշտ` ամեն դժվար պահին, մեր կողքին են լինում, մեզ համար ամեն դուռ են բացում , իսկ մի՞թե չարժե այսպիսի ծնողների առջև չխոնարհվել, արժե, ու այդ ամենը պետք է անել ամեն օր` հարգանքի նշան , սիրո նշան , երախտիքի նշան մ""եր ծնողներին:Մեր ծնողներն են մեզ տալիս ուսման մեզ աջակցում, մեզ իսկական ,հասուն ,կայացած , խելացի , հասարակությանը պիտանի մարդ դարձնում:Միշտ իմացեք, բոլոր ծնողները նույն բանն են ցանկանում ;Իսկ մենք` այս ամեն ինչին արժանացողներս ,պետք է ուղղակի միշտ նրանց կողքին լինենք, նրաց առաջ գլուխ խոնարհենք ու ուղղակի ասենք .<<Սիրելի ծնողնե՜ր, մենք ձեր ցանկացած մարդն ենք դարձել այսօր` հասուն ու կայացած, իսկ այս ամենը միայն ձեր շնորհիվ է, միայն ձեր, դուք մեր կյանքում միայն լավ բարեկամներ եղաք մեզ համար` մեզ համար կապեցիք կյանքի մեծ կամուրջներ ու այդ կամուրջների վրա մեզ մարդ դարձեցիք:Միայն մի բան կասենք. «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…. Շնորհակալ ենք, որ դուք կաք…»;
Իրենց ողջյունի խոսքն ասեցին նաև հյուրերը;Դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն, նախակրթարանի սաները իրենց երգ ու պարով ,ասմունքով ,հպարտությամբ ու ջերմությամբ էին լցնում մարդկանց հոգիները;.Փոքրիկները բեմադրեցին «Չարի վերջը» հեքիաթը որը հիացրեց ներկաներին;  ""Սիրելի Մարինե Հակոբյանը ջանք ու եռանդ չէր խնայել օրը հետաքրքիր ու անմոռաց անցկացնելու և ամենակարևորն է ՝ սիրում և հոգածությամբ է վերաբերվում յուրաքանչյուր փոքրիկի համար;Հիացած ու հպարտ հեռացա ՝ Մհեր Մկրտչյանի տուն -թանգարանից ;