Իլհամ Ալիևն Ամանորին հայտարարել է նոր «ազատագրված» տարածքների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ամանորյա ուղերձով է դիմել սեփական ժողովրդին և մի քանի ուշագրավ «բացահայտումներ» արել…Իլհամ բաբայի ուղերձի գրեթե կեսը նվիրված էր «նենգ» և «բարբարոս» հայերին ու Հայաստանի դեմ պայքարին…Իլհամ Ալիևի ելույթից պարզվեց,որ 2016 թ-ի ապրիլին Ադրբեջանը տարել է մեծ հաղթանակ…Սակայն հայտարարելը մի բան,իսկ իրականությունը՝այլ բան… Ադրբեջանական հասարակությունը որքան էլ զոմբիացված լինի Ալիևների կողմից,միևնույն է` պահանջելու է հաղթանակի ապացույցներ…Մեծ հաղթանակները նախատեսում են բնակավայրերի գրավում թշնամուց…Քանի որ ազերիներն ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ոչ մի բնակավայր չէին գրավել,ապա ստիպված են հնարել այդպիսի պատմություններ…Մոտ մեկ տարի է ալիևյան ԶԼՄ-ները սեփական հասարակությանը համոզում են,որ իրենց փառապանծ բանակը ազատագրել է Ջաբարայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղը,որն իրականությանը չի համապատասխանում,քանի որ այդ գյուղը մինչ ապրիլյան կարճատև պատերազմն էլ եղել է ադրբեջանցիների վերահսկողության տակ…Այս ամանորյա ուղերձում Իլհամ Ալիևը մի նոր «ազատագրված» գյուղի անուն նշեց,որը,ինչպես նա է բնութագրում,երկար ժամանակ եղել է թշնամու վերահսկողության տակ… Այդ գյուղի անունն է Շիխարխ,որտեղ ,ըստ Ալիևի,ազերիները կառուցել են բազմաթիվ տներ փախստակաների համար…Խոսքը գնում է Մարտակերտի շրջանի Լենինավան-Մարագա-Մարգունաշեն գյուղի մասին,որն ազերիների կողմից գրավվել է 1992 թ-ի ապրիլի 10-ին…Հետաքրքիր է,ինչու՞ է Իլհամ բաբան թարմացնում ազերիների մոտ Մարգունաշենի մասին հիշողությունները…Պատճառը մեկն է՝կրկին համոզել ազերիներին,որ ալիևյան բանակն իրոք հզոր է և իրոք բնակավայրեր է «ազատագրել» հայերից,այնինչ,այդ բնակավայրերը շատ վաղուց են գտնվում Բաքվի վերահսկողության տակ և բացարձակ ոչ մի կապ չունեն ապրիլյան պատերազմի և Իլհամ Ալիևի հետ…

Ի դեպ,Բաքվի բռնակալին կարելի հիշեցնել,որ մինչ Լենինավան-Մարգունաշենի ազերիների կողմից գրավելը այնտեղ ապրել է 9660 հայ,45 ռուս և 10 ազերի…Այստեղից հետևություն,թե ով ումից է գրավել այդ գյուղը…
Ալիևի բարբաջանք-ելույթից նաև պարզվում է,որ հայերը ավերել են Շուշիի մզկիթը,որը ևս իրականությանը չի համապատասխանում,ինչպես նաև իմանում ենք,որ համաշխարհային հանրությունը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս,քանի որ 2017 թ-ին Արցախում անցկացված ԱԺ ընտրությունները լեգիտիմ չի ճանաչում…
Զարմանալի էակ է ապշերոնյան բռնապետը… Նախ,արցախցիները ընտրություններին մասնակցում և իրենց ղեկավարներ են ընտրում ոչ թե համաշխարհային հանրության կողմից այն ճանաչելու,այլ իրենց երկրի և արցախցիների համար, ուստի բացարձակ միևնույն է,թե ով կճանաչի այդ ընտրությունների լեգիտիմությունը…Երկրորդ՝մինչև հիմա էլ Արցախի տարածքում տեղի ունեցած հանրաքվեները և ընտրությունների արդյունքներն այդ միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել,բայց Բաքուն այդքան չէր հրճվել այդ փաստից,որքան հիմա է ցնծության մեջ…Այստեղից հետևություն…Բաքվի բռնապետն այլ բան չունի մատուցելու սեփական հասարակությանը և լուն փիղ դարձնելով` փորձում է այն մատուցել սեփական հասարակությանը որպես մեծ ձեռքբերում Ադրբեջանի համար…
Իլհամ Ալիևն այնքան է խաբել սեփական հասարակությանը,որ ամեն անգամ ստիպված է նոր ստեր հորինել՝ նախորդ հնարածը պաշտպանելու համար…

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *