Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կոչ է արել պայքարել թիմի հիմնական կազմում տեղ գտնելու համար։

«Հույս ունեմ, որ Հենրիխը բոլորին ցույց տվեց, թե ով է և նա այժմ վստահություն ունի նման ոգով շարունակելու։

Երբ ստանում ես հնարավորություն, պետք է պայքարես դրա համար։ Եթե քեզ չի հաջողվում, ինչ-որ մեկը գալիս է և վերցնում քո տեղը:

Ես գիտեմ, թե ով է Մխիթարյանը: Ես նրան ամեն օր տեսնում եմ մարզումների ժամանակ:Նա վնասվածք ուներ և դժվարությամբ էր վերականգնվում:

Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է և նա սպասեց իր հնարավորությանը: Մխիթարյանը շատ որակյալ ֆուտբոլիստ է, ինչպեսև բոլորը թիմում», — Զլատանի խոսքն է փոխանցել «Mirror»-ը:»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է «Mirror»-ը։