""Լավ ինչքան կարող է ժողովրդական հավաքը շարունակել , ասենք մի ամիս , Շատ լավ… Բայց ենթադրենք մի ամիս ամեն օր փակվեց բոլոր փողոցները և այլն, հետո ի՞նչ է լինելու:
Տրամաբանությունը որտեղ է , ՈՒռա ՈՒռա ասելով կհանգեն չէ վերջը, Ասելիք չկա, նույն բաները ասված են ծեծված են:
Համամիտ եմ, որ երիտասարդներն անհամեմատ խելացի են, ու լավ բաներ են անում, որ ծերացած երիտասարդները ուղակի չեն հասցնում անգամ հետևել, բայց սա եթե չհանձնվեն իշխանությունները՝ ինչը հենց այդքան էլ հեշտ չէ, ու ամեն ինչ կանի որ չհանձնվի, ապա նշանակում է ծայրահեղությունների կգնան:
Հոգեբանական ազդվածությունը սահման ունի, եթե ավելին չունես ասելու, անելու , ապա հենց ժողովրդի նյարդերը չի հերիքի:
Ես ինքս ուզում եմ որ լավ լինի, բայց տրամաբանությունը թե միայն քայլելով, ու միան ցույցերով ինչ որ բան անել դա անհեթեթ է:
Կարևոր չէ քյաբաբը սառեց թե չէ, կարևորը կերան , կարևորը այն չէ թե Սերժ Սարգսյանը փշալարերի հետևից է գնում գալիս, կարևորը գնում գալիս է, մնացած բոլորին նույն կերպ:
Հ.Գ. Ասելիքս ինչ է, եթե ունես ասելիք Նիկոլ ջան ասա ու ավելացրու, բայց ամեն օր ինչքան կարելի է լարված ու խաղաղ պահել:
Ժողովուրդը մեղք է: Իսկ հեղափոխությունը ինքը բառը շատ վտանգավոր բառ է: Անձամբ շատ մտահոգ եմ, բայց հաստատ չեմ եկել ու չեմ գա նմանատիպ հավաքներին, քանի որ քեզանից, ու Տարեկետման Դավիթից բացի կողքիններդ անվստահելի են, անհասկանալի են ու անհեռատես: Բախտի քմահաճույքին թողնելով թե մի բան կլինի դա սխալ է, գործել է պետք ու հստակ ասել թե ինչ ես ուզում անել:
Հարգելի Նիկոլ ջան ասելիքդ ասա, քայլերդը, ամեն օր չի շարունակվի, և նման հանրահավաքների թիվը քիչ կլինի, կուլմինացիան էլ եթե ավարտվում է, ասելով վաղը նորից կգանք, կամ թե ենքան կգանք , որ հանձնվեն, դրանք մեղմ ասած իրատեսական չեն:
Վերջում կասեմ, ամեն մեկին մի թող ելույթ ունենա :
Ի՞նչ է նշանակում օրինակ Սերժը ու՞մ շունն է արտահայտությունը: Եթե քեզ համար շուն է ասա , կամ ինչ որ մեկի շունն է ասա: Այս դեպքում Ձեր ասած Սերժը շարունակում է իր անելիքը, իսկ դուք միայն փողոցում ասում եք… համեմատեք ով ով է.
Ես այսքան հետևում եմ նայում եմ քո ելույթներին , բայց վիրավորանք չկան,դրա համար քեզ հարգում եմ, քո քայլն էլ չեմ բացառում,բայց եթե վիրավորանք ես թույլ տալիս , ապա կգա քո դեմ այդ մարդը…
Հուսամ ճիշտ կհասկանաս:

Հ.Յորդանյան