2016թ. -ի ապրիլյան պատերզմին Հայ ազգը, անկախ բնակության վայրից համախմբվեց : Չտեսնված ու չլսված բան էր, որ համատարած կռիվ էին գնում բառիս բուն իմաստով ԿԱՄԱՎՈՐ : Այնպիսի միասնություն տիրեց , երբ պատերազմի գույժը տարածվեց, որպեսզին չէր տեսել Հայ ազգը բազում տարիներ : Անկախության սերունդը դոշ տված հայրենիք էր պաշտպանում : Ընդդիմադիր ,թե իշխանամետ բացառապես տարածում էին պաշտոնական հաղորդագրություններ, որոնք վերաբերվում էին ռազմաճակատին : Փորձ եղավ ապատեղեկատվություն տարածելու, բայց իսկույն ան չեզոքացվեց, քանի որ բոլորն էլ գիտակցում էին, որ այստեղ միայն ու միայն ՀԱՅՐԵՆԻՔԻ հարցն է…
Սակայն ապրիլից հետո , մի քանի ամիս անց ,,Սասնա Ծռեր,, խմբի տղերքը իրենց և իրենց համակիրների բողոքի ձայնը լսելի դարձնելու համար, Հայաստանում արդարությունը վերականգնելու համար, անցան ծայրահեղ գործողության : Այս անգամ նույնպես ազգը համախմբվեց, բայց , ի տարբերություն ապրիլին, այս անգամ իշխանությունը դեմ կանգնեց ընդդիմությանը, հասարակության մեծ մասին : Սկսվեց իսկական պատերազմ, որը մեզ բացի հոգեբանական հարվածից հասցրեց նաև բարոյական վնաս : Շատ քաղաքական գործիչներ հեղինակազրկվեցին, քանի որ փորձ արեցին պղտոր ջրում ձուկ որսալ, ժողովուրդը կրկին հիասթափվեց, ,,Սասնա Ծռեր,, խումբը գնաց խելամիտ ու հեռուն մտածող քայլի՝ վայ դրեցին զենքերը, փրկելով Հայաստանը արյունահեղությունից : 
Բայց , դրանից հետո մի մեծ անդունդ է ձևավորվել ազգիս մեջ, դարձել ենք մերոնքական ու ձերոնքական, Արցախցի ու Հայաստանցի բարդույթից պրծանք , հիմա էլ սա…
Ի՞նչ է, մեզ նորից ապրիլ է պետք, որ հանուն ազգային շահի համախբվենք, մեզ ապրիլ է պետք, որ ժողովուրդին վերաբերվեն, որպես յուրայինների՞…

Կարեն Հովհաննիսյան