Ժորա Ճաղարյանը չէր պատկերացնում, որ երբևէ կարող էր ապրել և տեսնել վատթարագույնը՝ զինվոր որդու հանկարծահաս մահը ԱՐԱՄ ճԱՂԱՐՅԱՆԻ

Արցախյան շարժում… ԺՈՌԱ ճԱՂԱՐՅԱՆ
Քանի՜ քանիսը զգացին պայքարի կարևորությունն ու անհրաժեշտությունը և, թողնելով ընտանեկան իրենց ջերմ ու խաղաղ կյանքը, մեկնեցին ռազմադաշտ՝ թշնամուց փրկելու հող հայրենին՝ համայն հայության ծվատված բնօրրանից մի փոքր կտոր: Այս ամենը գիտակցող հազարավոր հայ քաջորդիներից մեկն էր նաև Ժորա Ճաղարյանը, ով ոտքի ելավ, երբ Արցախյան ազատամարտի մարտակոչը հնչեց և տուն վդրադարձավ հաղթանակած, կնքված զինադադարից հետո միայն: Ժորա Ճաղարյանը ծնվել է 1950-ին Կարմիրի շրջանի Վահան գյուղում: Ամուսնացած է, ունի երկու որդի: Նա ազատամարտի առաջին իսկ օրվանից համալրեց ՀԱԲ-ի շարքերը: Մասնակցեց Նոյեմբերյանի շրջանի գյուղերի ազատագրմանը: Ապա գորիսի Կոռնիձոր և Տեղ, Եղեգնաձորի՝ Խաչիկ և իր ծննդավայր Վահան գյուղերի կռիվներին՝ ցուցաբերելով արիություն, զգոնություն և մեծ նվիրում: 1992թ. դեկտեմբերին Ռիմիկ Մարտունյանի հրամանատարությամբ Ժորան մասնակցեց Մարտակերտի շրջանի Մատաղիսի, Թալիշ գյուղերի կռիվներին: Նրանց ջոկատը հետագայում ձևավորվեց որպես 5-րդ բրիգադ, որի հրամանատարությունը ստանձնեց Մանվել Գրիգորյանը: Ժորա Ճաղարյանը (ինչպես նրա շատ ու շատ ընկերները) ռազմադաշտ մտավ որպես կամավորական: Հետագայում ռազմական փորձն ու հմտությունը նրան հասցրեցին հրանոթա-հրթիռային ծառայության պետի ավագ օգնականի պաշտոնին:http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/25660041_505941076447490_5881098751970020122_n.jpg?oh=b344911336df09b61822c86bc0b4e6c3&oe=5ACC7663 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="211" height="322" />
Պատերազմի ավարտից հետո նա ծառայությունը շարունակեց Էջմիածնի Ուռի գնդում՝որպես ծառայության պետ: 2001-ին լեյտենանտի կոչումով անցավ թոշակի, հետագայում ստացավ ավագ լեյտենանտի կոչում: Ժորա Ճաղարյանն արժանացել է 5-րդ բրիգադի շքանշանի, ԵԿՄ-ի հուշամեդալի, Արցախի «Մայրական երախտագիտություն» և «Վազգեն Սարգսյան» մեդալների, ինչպես նաև ներկայացված է «Արցախի կառավարական մեդալի»: Պատերազմում ապրած և տեսած ծանր ու դժվարին օրերից հետո Ժորա Ճաղարյանը չէր պատկերացնում, որ երբևէ կարող էր ապրել և տեսնել վատթարագույնը՝ զինվոր որդու հանկարծահաս մահը…: Նրա կրտսեր որդին՝ Արամը ծնվել էր 1979-ի հսկտեմբերի 19-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո նա ուսումը շարունակել է Կինոտեխնիկումում: Երեք տարի երգել է եկեղեցում: 1997-ի աշնանը զորակոչվել է բանակ: Արամը Մարտակերտում ծառայության էր անցել որպես հետախույզ և տիրապետել հետախույզին բնորոշ մասնագիտական գիտելիքներին: 1998-ի մայիսի 15-ի վաղ առավոտյան Արամը սովորականի պես հենակետում մարտական հերթապահություն էր անում: Լուսադեմին՝ հինգ անց երեսունի սահմաններում, նա և իր զինակից ընկերները նկատում են, որ 80 մետր սահմանի խորությամբ թփերը շարժ ում են: Խիզախ քաջորդին շարժվում է այդ ուղղությամբ, պարզելու պատճառը, սակայն, թփերի մեջ նենգ թշնամու կողմից տեղադրված ականը պայթում է Արամի ոտքերի տակ: Ընկերները նրան տեղափոխում են Արցախի, այնուհետև մայիսի 21-ին Երևանի կենտրոնական հոսպիտալ: Արամը միայն շնչում էր և երեք ամիս անգիտակից վիճակում նա միայն մեկ անգամ ոտքը շարժեց և ո՞վ գիտե թե դրանով ինչ էր ուզում ասել…

Ուխտ Արարատի