ԺՈՐԱՅԻ տեսակը իսկական մարդու օրինակ է`լուսավոր

ԺՈՐԱ Սարգսյան մարդու տեսակը չես շփոթի ոչ մեկի հետ: Այսպիսի մարդու հազվադեպ ես հանդիպում, մարդ , որի ներկայությամբ քեզ զգում ես լույսի մեջ, հույսի շողերով պարուրված, վայրագ հողմերից ու չար խարդավանքներից պաշտպանված: Նրա ներկայությամբ չես կարող արդարասեր, անկեղծ ու շիտակ չլինել, անսահմանորեն չսիրել ճշմարտությունը և մոռանալ մարդկանց օգնելու, մարդ արարածին սատարելու պարտքդ ու նվիրվածությունդ:Նրանից կարծես ինչ-որ երկնային լույս է ճառագում և հոգիդ ու մտքերդ պայծառանում են: Այսպիսի մարդիկ բնության, մարդկության զարդն են: Նրանք չունեն երախտիքի, հատուցման, գնահատանքի կարիք:Նրան ճանաչում ու սիրում են գրականության ու արվեստի մարդիկ, նրանից կարող են ներշնչանք ստանալ պոետները, ասմուքողներն ու երգիչները, լրագրողներն ու նկարիչները: Նրան ճանաչողները հաճախ չեն կողմնորոշվում՝ Ժորան իրենց ընկերն է, թե ընտանիքի հոգսը կիսող անդամը, ծանոթը, թե՝ կարեկից բարեկամը: Ու հպարտությամբ են լցվում, որ գիտեն և ճանաչում են Ժորա Սարգսյան հայորդուն, մեծ ու ինքնատիպ այս հզոր անհատականությամբ հայ մարդուն:
Երբեք մի փորձեք ընկերներ փնտրել, քանի որ լավագույն ընկերներին հանդիպում են պատահաբար՝ ճակատագրի բերումով, այլ ոչ թե ընտրում:

"Jora

"Jora

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *