Ժոզե Մոուրինյո. «Ինչպես կարող եմ Միկիին թողնել պահեստայինների նստարանին, երբ նա հիմա ցույց է տալիս նման ֆուտբոլ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանի օրինակով հայտարարել է, որ մեկնարկային կազմն ընտրելիս նա առաջնորդվում է նրանով, թե ով ներկա պահին ցույց է տալիս լավ ֆուտբոլ:

«Ինչպես կարող եմ հենց նույն Միկիին թողնել պահեստայինների նստարանին, երբ նա հիմա ցույց է տալիս նման ֆուտբոլ: Ես դա անել չեմ կարող: Իրականում ես չեմ ընտրում կազմը, խաղացողներն են ընտրում իրենք իրենց, ես այստեղ եմ նրա համար, որ վերլուծեմ այն, ինչ իրենք անում են և լինել հնարավորինս արդար: Նման լավ հանդիպում անցկացնելուց հետո պետք է խաղա Միկին, ամեն ինչ պարզ է».Ժ. Մոուրինյո:

Հիշեցնեենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» — «Հալ Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին  23:55-ին:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *