«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ուիգանի» հետ գավաթային խաղից հետո (4-0) անդրադարձել է իր թիմի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

— Երբ նա միացավ թիմին, մենք էլ, ինքը` Միկին էլ, գիտեինք, որ նա պատրաստ է: Նա միանգամից լավ ազդեցություն ունեցավ թիմի խաղի վրա, հետո «Տոտենհեմի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով մի փոքր դադար վերցրեր, ապաքինվելուց հետո վերադարձավ ու շարունակեց շատ լավ խաղ ցուցադրել, ու մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: