Ժիրինովսկին Անկարայում երգել է թուրքերեն և առաջարկել ստեղծել Մոսկվայի, Անկարայի, Դամասկոսի և Երևանի միություն

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների պաշտոնական վերականգնումից հետո առաջին անգամ ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնել է Անկարա՝ թուրքական կողմի հրավերով:
Նրան դիմավորել են թուրք պաշտոնյաներ՝ Մևլութ Չավուշողլուն, Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան և քաղաքապետ Մելիխ Գեկչեն: Խոսելով այցի նպատակների մասին՝ Ժիրինովսկին նշել է, որ դա եղել է իր գլխավորած Լիբերալ- դեմոկրատական կուսակցության որոշումը՝ ուղղված ռուսական ուղղաթիռի խոցումից հետո վատթարացած ռուս-թուրքական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Չնայած ինչպես Թուրքիայի, այնպես էլ անձամբ Էրդողանի հասցեին Ժիրինովսկու խիստ քննադատությոսններին, Ժիրինովսկուն Թուրքիայում գործնական ու ջերմ են ընդունել, ասել է պատվիրակության անդամ Միխայիլ Դեգտյատևը՝ ավելացնելով, որ «Հազվադեպ, բայց թուրք ժողովրդի հանդեպ իր տածած հարգանքը ցույց տալու համար Ժիրինովսկին իր խոսքում անցում է կատարում թուրքերենի, ինչը թուրքերին շատ է դուր գալիս»: Համացանցում տարածվել է նաև տեսանյութ, թե ինչպես է Ժիրինովսկին թուրքական հեռուստատեսություններից մեկում եթերից առաջ թուրքերեն երգում: Ժորինովսկին թուրքերին առաջարկել է Արևմուտքի վրա հույս չդնել, շրջվել դեպի հյուսիս և ստեղծել 5 պետությունների միություն՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Իրաք, Սիրիա, որը հետագայում կարող է դառնալ 10 պետությունների միություն, եթե միանան Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Աբխազիան, Թուրքմենստանը: Ժիրինովսկու խոսքով՝ այդ միությունը կլուծեր թե սիրիական, թե քրդական հարցը:

Ankakh.com

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *