""

Ժիրայր Լենդրուշի Աղավելյան (դեկտեմբերի 8, 1955, Երևան), հայ կինոռեժիսոր, նկարիչ, դերասան, գրող, սցենարիստ, երաժիշտ:Ժիրայր Լենդրուշի Աղավելյան ;Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Ժիրայր Աղավելյանը ծնվել է 1955 թվականին Երևանում: 1972 թվականին ավարտել է Հակոբ Պարոնյանի անվան N 59 դպրոցը: 1975-1977 թվականներին ծառայել է բանակում (Գերմանիա): 1973-1977 թվականներին ընդունվել և ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժինը: 1977-1980 թվականներին ավարտել է «Հայֆիլմին» կից դերասանի ժողովրդական ստուդիան՝ ստանալով կինոյի և դրամատիկ թատրոնի դերասանի որակավորում: 1977-1991 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ստուդիայում որպես ռեժիսոր: 1984-1989 թվականներին սովորել և ավարտել է Լենինգրադի Կուլտուրայի ինստիտուտի կինոռեժիսորական բաժինը: 1991 թվականին մեկնել է Ամերիկա, 2012 թվականին վերադարձել է Հայաստան: Ֆոոգեղարվեստով զբաղվել է 2009 թվականից: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս;Քանի որ մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ. որոշեցի ֆոտոն վերածել շարժման, միաժամանակ նրան տալ ոգեղենիկ, փիլիսոփայական կյանք: Այն դարձավ սկիզբ ու գունային փնտրտուք, անվանվեց ֆոտոռեժիսուրա: Այնուհետև ներքին թելադրանքը ճանապարհ բացեց դեպի ֆոտոգեղարվեստ

Ժիրայր Աղավելյանը մի շարք գեղարվեստավավերագրական ֆիլմերի հեղինակ է. 

Այն դարձավ սկիզբ ու գունային փնտրտուք, անվանվեց ֆոտոռեժիսուրա: Այնուհետև ներքին թելադրանքը ճանապարհ բացեց դեպի ֆոտոգեղարվեստը:
""
Ես` Սուսաննա Իսահակյանս, հիացած եմ պարզապես Ձեր մտքի ճկունությամբ, մտահղացումներով, ներկապնակի բազմագույն տաք երանգներից: Հաճախել ԵՄ  տարբեր սրահներ,ցուցահանդեսներ,բայց այս մեկը բոլորովին այլ տպավորություն թողեց ինձ վրա.:Անվերջ կարելի է խոսել Ձեր արարումների մասին: Ձեր ստեղծագործություններն անզուգական են, խորիմաստ ու անկրկնելի: Ամեն մի գործ՝ կատարելություն է,խորիմաստ,բազմաբովանդակ, տիեզերական ոգու,երևի ճիշտ կլինի ասել՝ոգու տիեզերքի արտացոլումն է Ժիրայր Աղավելյանի նկարներում։