""Չի բացառվում, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ոչ հեռավոր ապագայում հանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին շաբաթ երեկոյան ամերիկյան MSNBC ալիքի ուղիղ եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում Մոսկվա կուղևորվի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը` նախագահների հնարավոր հանդիպման հեռանկարները հստակեցնելու նպատակով:

«Չի բացառվում,որ Ջոն Բոլթոնը Մոսկվա ուղևորվի արդեն հունիսի 24-ին», — նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

azatutyun.am