ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքում է ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն Սպիտակ տան ղեկավարը հրահանգել է գաղտնի պահել Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի հետ նախկինում կայացած հանդիպումների մանրամասները:

""

The Washington Post պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը լուրջ միջոցների է դիմել՝ Պուտինի հետ հանդիպումների մանրամասները թաքցնելու նպատակով:

«Առնվազն մեկ անգամ` 2017-ի հուլիսին Համբուրգում կայացած հանդիպումից հետո, Թրամփն առգրավել է իր թարգմանչի նոթերը և հրահանգել նրան որևէ այլ ամերիկացի պաշտոնյայի հետ չքննարկել Պուտինի հետ բանակցությունների դետալները»,- գործող և պաշտոնաթող ամերիկացի դիվանագետներին վկայակոչելով՝ գրում է The Washington Post-ը:

«Ես որևէ բան չեմ թաքցնում», — անցած գիշեր Fox News-ին տված հեռախոսային հարցազրույցում հակադարձել է Թրամփը: