Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ազգությամբ թուրք պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերի պատմած անկեդոտը վերջին օրերին արագ տարածվում է համացանցով։

 Թուրք պատգամավորը հեռուստաեթերում պատմել է հայի, քրդի ու թուրքի մասին հետեւյալ անեկդոտը․ «Հայը, թուրքն ու քուրդը գնում են մի թուրքի տան բակից սալոր գողանալու։ Տանտերը բռնում է երեքին էլ։ Նա սկզբից դիմում է հային՝ ասելով, թե մյուս երկուսը մուսուլման են, իսկ հայը՝ քրիստոնյա, եւ ծեծում է հային։ Հաջորդը մոտենում քրդին՝ ասելով․ Դու քուրդ ես, նույնիսկ թուրք չես, ինչպե՞ս ես համարձակվել գողություն անել իմ այգուց»։ Տանտերը քրդին էլ լավ ծեծում է։ Այնուհետ հերթը հասնում է թուրքին։ Տանտերն ասում է նրան․ «Լսի, դու թուրք ես, չես ամաչո՞ւմ, որ հայի ու քրդի հետ գալիս ես իմ այգին թալանելու»։ Այս խոսքերից հետո տանտերը ծեծում է նաեւ թուրքին։

Ծեծված ու ջարդված հայը, թուրքն ու քուրդը այգուց հեռանալուց հետո զարմանում են, որ իրենք երեքով էին, սակայն տանտերը միայնակ իրենց երեքին էլ ծեծեց։ «Սկզբում պետք է չթողեինք, որ հային ծեծեր»,-ասում է քուրդը»։

Թուրք ու քուրդ բազմաթիվ օգտատերեր սոցցանցերով կիսվում են այս անեկդոտով՝ այն որպես Թուրքիայի ներկայիս քաղաքական վիճակի մասին պատմող անեկդոտ։

Artsakhpress.am