"Սանասարյան

Սանասարյան առեւտրի տուն

Պոլսո «Ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ Սանասարյան խան անունով հայկական պատմական առևտրի կենտրոնը հայ համայնքին վերադարձնելու որոշում է ընդունել Թուրքիայի Վճռաբեկ դատարանը:

Դատական հայցը թուրքական դատարան էր ներկայացվել տարիներ առաջ, սակայն դատարանի կողմից մերժվելուց հետո,  Արամ արք. Աթեշյանը 2014 թվականի հուլիսի 3-ին դիմել էր Վճռաբեկ դատարան: Ավելի քան չորս տարի շարունակվող դատը հանգուցալուծվել է հայ համայնքի օգտին:

Սանասարյան առեւտրի կենտրոնը մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանը կտակել էր Սանասարյան  վարժարանին, որպեսզի եկամուտները փոխանցվեն դպրոցին: Դպրոցը փակվելուց հետո շենքը տնօրինել է Պոլսո պատրիարքությունը, սակայն  ավել ուշ այն բռնագրավվել է  պետության կողմից: Նախատեսվում է, որ շենքը հայկական համայնքին վերադարձնելուց հետո այն կրկին տնօրինելու է պատրիարքարանը: