Ռուս-թուրքական "սիրավեպն" այնքան է խորացել,որ նեոօսմանիզմի ջատագով,Թուրքիայի բռնապետ Ռ.Էրդողանը նույնիսկ կարող է Թուրքիային "պատկանող" Ղրիմը,որն օկուպացվել է ՌԴ-ի կողմից, ճանաչել որպես Ռուսաստանի մաս…
Ղրիմում տիրող իրավիճակին ծանոթանալու համար նոյեմբերի 23-ին թերակղզի է ժամանել բավական "ծանրակշիռ" թուրքական պատվիրակություն…Ըստ "Российская газета"-ի պատվիրակության մեջ են եղել Էրդողանի հարազատ կուսակցության ներկայացուցիչ,պատգամավոր Հասան Ջենգիզը,Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Երլին,Անկարայի փոխքաղաքպետ Ահմեդ Թունջը և Էրդողանի զարմիկ Մեհմեդ Մութլուն…Ընդհանուր առմամբ պատվիրակությունը բաղկացած է եղել 30 հոգուց…Գլխավոր հարցը,որը քննարկվել է պատվիրակության և Ղրիմի ղեկավարության միջև՝ուղիղ ավիաչվերթների բացման հարցն է թուրքական քաղաքների և Սիմֆերոպոլի միջև…
Ղրիմ այցելած թուրքերը "հաճելի զարմացած" են այնտեղ բնակվող թաթարների նկատմամբ պաշտոնական Մոսկվայի վարած քաղաքկանությունից և մեղադրել են Արևմուտքին Ղրիմում տիրող իրավիճակի վերաբերյալ ստահոդ լուրեր տարածելու մեջ…"Խեղճ" թուրքերը հիմա էլ "միամիտ" ռուսներին ուզում են համոզել,որ նրանք Ղրիմի վերաբերյալ տեղեկությունները ստանում են հակառուսական և հակաթուրքական կողմորոշում ունեցող Արևմուտքից…Ի՞սկ ինչով է զբաղվել միչև հիմա Ուկրաինայի Ռադայի պատգամավոր,իր հակահայկական բարբաջանքներով հայտնի Թուրքիայի գործակալ Մուստաֆա Ջեմիլևը և նրա գործընկերները…Նրանք էլ են սխալ տեղեկություններ հայտնե՞լ Անկարա….
Որոշ ժամանակ առաջ էլ Էրդողանը Պուտինին համոզել էր,որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Էրդողանի թշնամիների հրամանով…Անկարայում "մոռացել" են,թե ինչպես հաջորդ օրը Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ա.Դավութօղլուն հայտարարեց,որ հենց ինքն է հրաման տվել խոցել ռուսական ինքնաթիռը և թուրքերը ԵՐԲԵՔ ներողություն չեն խնդրի Պուտինից…ՌԴ նախագահը "մոռացել" է այդ մասին…Ի դեպ,մինչև վերջ էլ ներողություն չխնդրեցին…Մերձպուտինյան շրջապատը Պուտինին հասցեագրված Էրդողանի նամակը ռուսաստանցիներին փորձեց ներկայացնել որպես "ներողություն-նամակ",սակայն այն շատ արագ հերքվեց հենց նույն ռուսաստանցի թուրքագետների կողմից…
Ռուս-թուրքական հարաբերությունները կագավորելու համար Անկարան և Բաքուն գնել են մինչև վերջերս իր հակաթուրքական կեցվածքով հայտնի Վ.Ժիրինովսկուն,ով այս օրերին Էրդողանի հրավերով գտնվում է Անկարայում…
Ռուս քաղաքական գործիչները երբեք դասեր չքաղեցին 12-ու ռուս-թուրքական պատերազմներից…Երբեք չհասկացան,որ թուրքերի համար Ռուսաստանը ՄԻՇՏ էլ թշնամի է եղել ու ԿՄՆԱ…Կարևորն այն է,որ Պուտին-Էրդողան "սիրավեպի" արդյունքում կրկին չտուժի հայ ժողովուրդը,ինչպես դա եղավ Քեմալ-Լենին "ֆլիրտի" ժամանակ 20-րդ դարի սկզբին,երբ նույն Լենինի տրամադրած զենքվ և ոսկով թուրքերը վերջնական հաշվեհարդար տեսան նախկին Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի նկատմամբ,իսկ բոլշևիկների առաջնորդն էլ ռուս-թուրքական բարեկամության ամրապնդմանն ընդառաջ պատմական Հայաստանի հողերի մեծ մասը նվիրեց փոքրասիական և կովկասյան թուրքերին…Իսկ թուրքերն էլ որպես շնորհակալություն ընկան Մոսկվայի թշնամիների գիրկը,իսկ հետո էլ դարձան ՆԱՏՕ-ի անդամ…Պաշտոնական Երևանը պետք է պատրաստ լինի ամեն տեսակ ֆորս մաժորային իրավիճակների,քանի որ Մոսկվայի և Անկարայի մերձեցման հետանքներն անկանխատեսելի են և մեզ համար վտանգներ պարունակող…
Հ.Գ.Ժամանակին Լենինին խաբելու համար,որ Թուրքիան սոցիալիստական երկիր է դառնալու, Մ.Քեմալն ընդամենը "կարմրով ներկեց" Թուրքիայի դրոշը…Տեսնես Էրդողանը Պուտինի քթից ման տալու համար ի՞նչ է հնարելու…Անկարայում վաղուց են խոսում Պուտինյան ԵՏՄ-ին կամ Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ դառնալու մասին…Սակայն 1952 թ-ից ի վեր Անկարան անդամակցում է ՆԱՏՕ-ին և հիմա էլ երազում է դառնալ Եվրամիության անդամ…
Հետաքրքի՞ր է,Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ առաջինն այդ կազմակերպությունից կճանաչի Ղրիմը՝ Ռուսաստանի մաս,թե դա այդպես էլ հռետորաբանություն էլ կմնա,իսկ այսպիսի այցերն էլ Պուտինին խաբելու հերթական քայլերից է…

Գագիկ Համբարյան