Թուրքական DHA գործակալության տվյալներով իրավիճակը Թուրքիայում կտրուկ լարվել է…Թուրք օգտատերերը հաղորդում են,որ զինվորականները փակել են Բոսֆորի նեղուցի վրայով անցնող կամուրջները,որոնք Ստամբուլի արևմտյան և արևելյան մասերը կապում են միմյանց…Քիչ առաջ Անկարայում՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության շենքի մոտ ուղղաթիռները կրակ են բացել անհայտ թիրախի վրա…Միևնույն ժամանակ ցածր բարձրության վրա ուղղաթիռներ և ինքնաթիռներ են պտտվում Անկարայի այլ թաղամասերի վրա ևս…Ըստ թուրքական մի քանի ԶԼՄ-ների տվյալների Անկարայում՝թուրքական բանակի Գլխավոր շտաբի շենքի մոտ լսվում են կրակոցներ…Անվտանգության ուժերը և Անկարայի ոստիկանության աշխատակիցներին այս ժամին հետ են կանչել աշխատանքի…

Թուրքիայի վարչապետ Բ.Յըլդըրըմը հայտնել է,որ մի խումբ զինվորականներ փորձել են իրագործել պետական հեղաշրջում…

Գագիկ Համբարյան