Թուրքիայի նախագահը շարունակում է հանդես գալ հակաամերիկյան և հակաիսրայելական հայտարարութուններով:

Այսօր, դեկտմերի 11-ին, Անկարայում Մարդու իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառմանը Էրդողանն ասել է.
«ԱՄՆ-ն դարձել արյունահեղության գործընկեր, նա (Թրամփը) ցանկանում է , որ մահմեդական աշխարհին կտրի Երուսաղեմից»: Այնուհետև Էրդողանը դիմել է աշխարհին, ասելով. «Նրանք, ովքեր չեն կողմնորոշվում թե ովքեր են զոհերն և զոհողներն այս հարցում, ապա իրավունք չունեն խոսել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության կամ մարդու իրավունքների մասին: Մենք հետևելու ենք Պաղեստինի և Երուսաղեմի մասին հայտարարություններին, որից հետո համապատասխան գնահատական ​​կտանք բոլոր երկրներին»:
Այսպիսով Էրդողանը սպասում է գոնե իրեն գործընկեր պետություններից կոնկրետ հայտարարություններ և կողմնորոշում:

Կարեն Հովհաննիսյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *