Թոմ Քաթինան կցանկանար իր հետ խորոված ու ժինգյալով հաց տանել

""

Ես Հայաստանից ինձ հետ բազմաթիվ նվերներ կտանեմ, որոնք ստացել եմ այս օրերին եւ շատ կցանկանայի ինձ հետ ձեր ուտեստները տանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ միսիոներ Թոմ Քաթինան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կտանի իր հետ Հայաստանից:

Նա թվարկեց, որ հայկական ուտեստներից կցանկանար իր հետ տանել՝ խորոված, ժինգյալով հաց, ինչպես նաեւ պանիր եւ լոլիկ:

Թոմ Քաթինան նաեւ հաղորդեց, որ այս անգամ Նուբայի լեռներում գտնվող հոսպիտալում իր փոխարեն ԱՄՆ-ից երկու միսիոներ բժիշկներ են մնացել:  Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստան այցի ժամանակ նրան փոխարինել էին հայ բժիշկներ Գեւորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը:

Այսօր՝ հունիսի 9-ին, Քաթինան կնոջ՝ Նասիմայի հետ  այցելեց «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Հիշեցնենք, որ Քաթինան Հայաստան է ժամանել «Ավրորա 2018» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա վաղը՝ հունիսի 10-ին։

Թոմ Քաթինան փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է։

«Իմ կինը շատ է ուզում հայկական խորոված փորձել». Թոմ Քաթինան Հայաստան է ժամանել

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *