ԹՈՂ, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆՎՈՐ ԱՆՓՈՐՁԱՆՔ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ

Ի՛մ զինվոր, ես հպարտ եմ քեզնով
Մոր համար ամենաերջանիկ պահը զինվորի վերադարձն է ,այնքան սպասված ու հաճելի;ՈՒզում եմ բոլոր զինվորներն անփորձանք տուն վերադառնան,հիշեք Ձեզ սպասում են սիրով ու կարոտով…ԲԱՆԱԿԸ , որը մեր ազգային հպարտությունն է, և որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է մեր երկրի խաղաղությունը Շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ ՍԻՐԵԼԻ ԶԻՆՎՈՐՆԵՐ հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակվելու եւ հայոց բանակի շարքերը համալրելու համար: Մենք հպարտ ենք, որ մեծացրել ու դաստիարակել են ձեզ նախնիների սխրանքով ու պատգամներով տոգորված, ով ամեն վայրկյան պատրաստ եք անձնվիրաբար ծառայել ժողովրդին, պաշտպանել հայրենիքը…»:Արդյունավետ անցկացնեք զինվորական ծառայության տարիները եւ տուն վերադառնաք որպես ռազմամասնագիտական գիտելիքներով, բարոյակամային բարձր հատկանիշներով օժտված հայրենիքի իսկական պաշտպաններ,և մաղթել, որ Հայոց աշխարհի բոլոր մայրամուտները բարի լինեն եւ բոլոր առավոտները խաղաղ բացվեն…

Armday` Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *