ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԵՋ

 

Վերջին օրերին հայ- ադրբեջանկան պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում՝ թշնամին կրելով նյութական և մարդկային զգալի կորուստներ, հետ շպրտվեց:
Ռազմական գործողություններին զուգահեռ թշնամին ակտիվորեն վարում էր տեղեկատվական և տնտեսական պատերազմներ, որոնց դեպքում կրկին ջախջխվեց:
Հայկական կողմի ճշգրիտ քայլերի արդյունքում թշնամին հայտնվեց ցուգցվանգի մեջ, որի ժամանակ հակառակորդը զրկվեց օգտակար քայլ ունենալու հնարավորությունից և փաստացի իրենց բոլոր քայլերն ու գործողություններն ավելի վատթարացրեցին իրենց վիճակը:
Նախ ուզում եմ նշել մեր զինվորականների՝ զինվորից մինչև գերագույն գլխավոր հրամանատար փայլուն, ներդաշնակ, խիզախ և օրինակելի գործողությունները, որոնց արդյունքում ջախջախվեց ու ոչնչացվեց Ադրբեջանի «փառապանծ բանակի» միֆը:
Հայկական զինված ուժերը, սահմանապահ գյուղերի խիզախ բնակիչները և առհասարակ հայ ժողովուրդը վերածվեց միասնական ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ և նման համախմբման արդյունքը երկար սպասեցնել չտվեց:
Հայ- ադրբեջանկան պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մարտական գործողություններին զուգահեռ ընթանում էր ակտիվ տեղեկատվական պատերազմ, որի դեպքում էլ հայկական կողմը գրանցեց լուրջ հաջողություններ և վերջնական արդյունքում տարավ ջախջախիչ հաղթանակ:
Տեղեկատվական պատերազմում շատ հմուտ և արհեստավարժ աշխատանք կատարեց մեր դիվանագիտական կորպուսը, տեղեկատվական անվտանգության մասնագետները, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ՝ Շուշան Ստեփանյանը, ճգնաժամային տեղեկատվակն կենտրոնի պատասխանտու՝ Արծրուն Հովհաննիսյանը և աչքի չզարնող, բայց շատ կարևոր աշխատանք կատարող համապատասխան կառույցները:
Այս կոնտեքստում հատուկ ուզում եմ ընդգծել ՀՀ ԱԺ պատգամավորների քրտնաջան աշխատանքը՝ սահմանին տիրող իրավիճակի ճիշտ և հանգամանորեն ներկայացնելը միջազգային կառույցներին, առանձին պետություններին, առանձին հայտնի քաղաքական գործիչներին:
Մեր խորհրդարանականները իրենց բանիմացության, լեզվի իմացության, իրենց պետական և անհատական կապերի օգտագործմամբ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ ճիշտ և հստակ կարծիք ձևավորեցին միջազգային հանրության մոտ, որի արդյունքում մի շարք երկրներ հայանպաստ հայտարարություններ արեցին և հանդես եկան պատերազմական գործողությունների դադարեցման կոչերով:
Տեղեկատվական պատերազմի ժամանակ էլ դիվանագիտական կորպուսին, տեղեկատվական անվտանգության մասնագետներին, բոլոր այն կառույցներին ովքեր մասնակցում էին այս պատերազմում կրկին միացավ հայ ժողովուրդը և դարձյալ դառնալով մի բռունցք՝ վերածվեցինք ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ և հաղթեցինք:
Ադրբեջանցիները սահմանին տիրող մարտական գործողություններից , տեղեկատվական պատերազմից զատ սանձազերծեց նաև տնտեսական պատերազմ: Սահմանից շատ հեռու ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի խոշոր առևտրի կենտրոններից մեկի տարածքից հանեցի մի քանի տասնյակ հայկական ծիրանով բեռնված մեքենաները:
Այս լուրը շատ արագ տարածվեց համացանցում և մեր մոսկվաբնակ հայրենակիցները սկսեցին կազմակերպվել, համախմբվել և որոշակի ժամանակ անց արդեն հերթեր էր գոյացել հայկական ծիրանը գնելու համար:
Ծիրանի ողջ խմբաքանակը կազմակերպված իրացվեց մեր հայրենակիցների կողմից, մեքենաների վարորդներին հատկացվեցին անվճար տարածքներ և խնդիրը լուծվեց:
Հատկանշական է այն , որ մեր մոսկվաբնակ հայրենակիցները ծիրանի գնման պրոցեսը վերածեցին իսկական ծիրանի տոնի և երգ ու պարով, զուռնա դհոլով ջախջախիչ հաղթանակ տարան նաև այս տնտեսական պատերազմում ՝ ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելով,որ հայ ազգի հետ ուժի կամ սպառնալիքի լեզվով խոսելն անիմաստ է:
Այժմ դիտարկենք , թե ինչպես հայկական զինված ուժերի ճշգրիտ աշխատանքի արդյունքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվեց ցուգցվանգի մեջ:
Հակառակորդի յուրաքանչյուր քայլ կամ գործողություն ավելի ու ավելի վատթարեցրեց իրենց իսկ իրավիճակը:
Ժամանակագրորեն իրադարձությունները հետ տանք և տեսնենք ինչ կատարվեց …

1.Ադրբեջանական զինված ուժերը Ուազ մակնիշի մեքենայով սադրանք իրագործեցին, ինչը կանխվեց հայկական զինված ուժերի կողմից, որին հետևեց թշնամու կողմից հրետակոծությունը մեր մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը պատասխան կրակով լռեցրեց հակառակորդին և պատժիչ գործողությունների արդյունքում ունեցավ դիրքային առաջխաղացում , ազատագրվեց կարևոր բարձունք:

2. Ադրբեջանը սրեց իրավիճակը՝ հրետակոծելով հայկական սահմանապահ գյուղերը և խաղաղ բնակչությանը:
Հայկական զինված ուժերը կրկին լռեցրեցին հակառակորդին հզոր և գրագետ հակահարվածով՝ իրականացնելով պատժիչ գործողություններ և վնասազերծելով կրակակետերը:

3. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկացավ, որ մարտի դաշտում և տեղեկատվական պատերազմում տանուլ է տալիս, որոշեց մարտերի ժամանակ իրենց զոհված զինվորների և գեներալի կորստը օգտագործել և Ադրբեջանի ժողովրդի շրջանում վրդովմունք առաջացնելով՝ որոշակի զանգված հանել հրապարակ, ինչը մի քանի մանիպուլացիոն գործիքների օգտագործմամբ հաջողվեց իրագործել: Մոտավոր հաշվարկներով նրանց հաջողվեց 10-ից 20 հազար մարդ դուրս բերել հրապարակ , որի նպատակն էր ռազմատենչ և հակահայկական լոզունգներ հնչեցնել և միջազգային հանրությանը ցույց տալ , թե ժողովուրդը ինչպես է ստիպում իրենց ռազմական ուժի միջոցով հետ վերցնել Ղարաբաղը: Հանուն արդարության ասեմ, որ պլանավորածի առաջին մասը ստացվեց իրականացնել, բայց կազմակերպած հավաքի կեսերից իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից և հավաքը սկսեց կրել որոշակի հակաիշխանական բնույթ: Բանը հասավ նրան, որ ցուցարարները մտան Ադրբեջանի Միլի մեջլիսի շենք, որից հետո իշխանությունները կտրուկ և շատ կոշտ ուժ կիռառելով ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և մահակներ: Ադրբեջանի ղեկավարությունն իր ամենավատ երազում անգամ չէր կարող պատկերացնել , որ ցուցարարները կարող են մտնել Միլի մեջլիսի շենք: Իշխանությունը շատ արագ հասկացավ, որ սա կարող է վերածվել հակաիշխանական լուրջ ցույցերի և վերջնական արդյունքում իրենց երկար տարիների բռնապետության տապալմանը:
Նրանք այնքան վախեցան սեփական ժողովրդի հավաքներից, որ նույնիսկ իրենց գեներալի հուղարկավորության ժամանակ մասնակիցների թիվը խիստ սահմանափակեցին, որ հուղարկավորությունը չվերածվի մի նոր վտանգավոր հավաքի, իսկ անձամբ Ադրբեջանի նախագահը չմասնակցեց հողարկավորությանը ՝ բավարարվելով հեռախոսազանգի միջոցով ցավակցություը հայտնել գեներալի հարազատներին:

4. Հակառակորդը որոշակի դադարից հետո կատարեց իր հաջորդ ցուգցվանգային քայլը: Նրանք լավ պատրաստված, «էլիտար» մարտիկներից բաղկացած մոտ 100 հոգանոց ստորաբաժանումով, հարձակում իրականացրեցին կորցրած դիրքերի ուղղությամբ և ստանալով ջախջախիչ պատասխան հայկական կողմից՝ մարտի դաշտում թողնելով յուրայինների դիակները, հետ նահանջեցին: Ալիևի գրոհը տապալվելուց հետո, ադրբեջանական կողմը կրկին ջղաձիգ գործողություններ է իրականացնում , սկսում է կրկին հրետակոծել խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով նաև հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր:
Հայկական զինված ուժերի արհեստավարժ գործողությունների արդյունքում լռեցվում են բոլոր կրակակետերը և խոցվում 10-ից ավելի անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը իսրայելական արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարքն էր, որի գինը հասնում էր մոտ 30 միլիոն դոլարի :
Ի դեպ այդ անօդաչու թռչող սարքի խոցման դեպք դեռ աշխարհում գրանցված չէր, առաջին անգան այն խոցվեց Հայաստանի երկնքում:

5. Ալիևը իր տված հրամանների անօգտակարությունից և բոլոր ձեռնարկած գործողությունների տապալումից հետո՝ ստիպված սկսում է փնտրել քավության նոխազ, մեղավոր , որպեսզի բոլոր անհաջողությունները բարդի նրա վրա: Եվ ահա այդ քավության նոխազը գտնվում է, շուտով հրաժարական է տալիս Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար՝ Էլմար Մամեդյարովը, որը աշխատում էր 2004 թվականից: Հաջորդ հրամանով էլ նրան փոխարինող է նշանակվում կրթության նախարարը:
Ադրբեջանական իրականության ու մտածելակերպի հերթական զավեշտը:

6.Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտարարեցին, թե կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին:
Այս հայտարարությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը և աշխարհի բոլոր հեղինակավոր լրատվականներն անրադարձան այս հակամարդկային հայտարարությանը,որը անդարդառնալի հետևանքներ թողեց և դեռ կթողնի Ադրբեջանի բռնապետի և բռնապետական համակարգի վրա:

7. Փաստացի մի քանի օր հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր պահպանելուց հետո, Ադրբեջանի պարտված ղեկավարի ուղեղում կրկին խառնաշփոթ է սկսվում և «փայլատակման» արդյունքում հուլիսի 21-ին, ժամը 22:30 սահմաններում մեր «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինններից կազմված ստորաբաժանումը հարձակում է կազմակերպում՝ կրկին տալով զոհեր, կրելով կորուստներ,, հետ է շպրտվում, ոմանք էլ հայտնվում ծուղակում:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բոլոր հարթակներում կրելով պարտություն, պետք է համակերպվի պարտության հետ, հակառակ դեպքում դեռ կունենան ավելի ծանր ու ցավոտ կորուստներ:
Կեցցե՛ հայոց բանակը🇦🇲
Կեցցե՛ հայ ժողովուրդը🇦🇲
Կեցցե՛ն մեր երեխաները , որ ապրում են
և ապրելու են ազատ և երջանիկ հայաստանում:🇦🇲

Արմեն Գրիգորյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *