Թափանցիկ գործընթաց միասնական կենտրոնի միջոցով

Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար: Խնդիրը միայն ֆինանսական հոսքերի ավելացումը չէ: Բազմաթիվ ներդրողներ,ինչպես նաև շարքային քաղաքացիներ որոշակի գործընթացների իրականացնում են ելնելով ռիսկայնությունից և հնարավոր բացասական հետևանքները հաշվարկելուց հետո:

Պետությունը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրականացրել է մի շարք գործընթացներ: Դրանցից մեկը ապօրինի հարստացման քրեականացումն է: Մեկ այլ որոշում վերաբերում է մի շարք գործողությունների թափանցիկության բարձրացմանը: Խոսքը վերաբերում է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելուն, կամ թերի, սխալներով, աղավաղումներով ներկայացնելուն:

Փորձ է արվում հնարավորինս նվազեցնել քաղաքացու և պետական մարմինների միջև շփումը: Այդ է պատճառը, որ քաղաքացուց դիմում ընդունող և որոշում կայացնող անձերը տարբեր են:

Սպասվում է, որ առաջ է բերվելու որոշումների նոր փաթեթ, որտեղ որոշումներն ընդունվելու են մեկ միասնական կենտրոնում, որն անգամ ֆիզիկապես կապ չի ունենալու դիմում ընդունողների հետ: Սա նույնպես պետք է ծառայի իր նպատակին:

Տնտեսական անցուդարձ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *