Այցելեցինք Դիլիջան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ջեբրաիլում հերոսաբար նահատակված տանկիստ Վլադիմիր . Ալիխանյանի ընտանիքին:Հյուրնկալվել էին ` Հրադադար մարդկային կորստի ցավ ՀԿ ՝ նախագահ՝Աղունիկ Ղուկասյանը,հերոս զինվորի մայրերը և «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավապաշտպան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Առաքելյանը և Տեր քահանա Շահենը:""Այսօր մենք կերտում ենք ապրիլյան պատերազմի պատմությունը, որպեսզի մեր սերունդներին փոխանցենք։Նրանց անձնակազմը պայքարել է ութ տանկերի դեմ և իրենց կյանքն է տվել հանուն հայրենիքի։ Պետք է անենք ամեն ինչ,որպեսզի մեր սերունդներին կարողանանք հայրենասիրությամբ ոգով դաստիարակել;
«Նրանք հերոսաբար կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը,նետվել են առաջնագիծ, անզիջում կռիվ տալով թշնամու 8 տանկի դեմ, ոչնչացրել են հակառակորդի 3 տանկ ու նահատակվել են հերոսի մահով: Ցավոք, երկրորդ օրը հակառակորդի արձակած հրթիռից անձնակազմը հերոսաբար զոհվեց։ Շնորհակալություն ենք հայտնում ծնողներին, որ նման զինվորներ են դաստիարակել.զինվորներ, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն մեր ազատության»,- ասաց Ֆիզուլիի տանկային զորամասի հրամանատար Մարտիկ Ջհանգիրյանը։""
Փա’ռք Ձեր Անմահ հիշատակին
Մա’յր իմ,ես բանակ գնացի.
Ազգիս պաշտպանն եմ զինվոր եմ հիմա.
Ոչինչ, որ մահն էր նայում դիմացից,
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ
Հիշիր զինվորս …..դու պաշտպանեցիր այն երկիրը, որտեղ երջանիկ են լինելու երեխաները…